Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոն» հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է ՝ վերակենդանացման բաժանմունքում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Հարությունյանը հրազենյաին վնասվածքները ստացել է որովայնի ստորին հատվածում: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: