Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ) Հուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ Ալիև Երիտասարդ, նոր ձևավորվող ուժի կարիք կա դաշտում. Նարե Սիմոնյան (տեսանյութ) Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա Անդրեասյան Թիկնիզյանը խոսել է իր ապագայի մասին Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտ Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ) Հայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ Միրզոյան Ի՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան Ղուկասյան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur 

Կարապետյանը հարցը վերջնականապես թաղեց

Վերլուծական

Ի՞նչը կարող է ուրախություն պարգևել հայ պաշտոնյաներին, և հատկապես ի՞նչը կարող է ստիպել նրանց մշտապես ունենալ այն աստիճան լավ տրամադրություն, որ դրա մասին սկսեն խոսել անգամ ԶԼՄ-ները: Այս հարցերը նույնքան պարզունակ կարող են թվալ, որքան դրանց պատասխանները. սովորաբար հայ չինովնիկների լավ տրամադրության աղբյուր հանդիսանում է փողը: Հենց դրա առատությունն է, որ կարող է երաշխավորել հայ ընտրյալների բարձր տրամադրությունը:

Ասում են` վարչապետ Կարեն Կարապետյանը հատկապես վերջին շրջանում բավական կենսախինդ է դարձել: Ճիշտ է` նրա պարագայում երևի թե մի փոքր դժվար կլինի վերոհիշյալ գործոնը վճռորոշ համարելը, քանի որ նա, ինչպես հայտնի է, երբևիցե փողի պակաս չի ունեցել, սակայն հարցն էլ հենց այն է, որ փողի գործոնի բացառումն ինքնաբերաբար ծնում է հարցեր, որոնց պատասխաններն այնքան էլ պարզունակ կարող են և չլինել: Իհարկե, իդեալական կլիներ, եթե Կարապետյանի լավ տրամադրության նախապատճառը Հայաստանի բարգավաճումը լիներ, սակայն ցավն էլ հենց այն է, որ այս գործոնը հարկավոր է հենց ամենասկզբից ևեթ բացառել. սայլը տեղից վերջին մեկ տարում այդպես էլ չի շարժվել, ու որքան էլ որոշ օպտիմիստներ փորձեն իրենք իրենց ու հասարակությանը ներշնչել, թե ամեն բան հետզհետե շտկվում է, փաստը մնում է անհերքելի, որ ոչ մի էական տեղաշարժ երկրում չի գրանցվել` չհաշված, իհարկե, որոշ կոսմետիկ երևույթներ:

Ինչո՞ւմն է խնդիրը: Խնդիրն այն է, որ որևիցե երկիր չի կարող հաջողակ համարվել, եթե դրանում վխտում է կոռուպցիան: Իսկ այս իմաստով՝ Հայաստանն աշխարհի առաջատար երկրների շարքին պետք է դասել. ցանկացածն էլ գիտի, թե ինչպիսի անպատժելիության մթնոլորտ է տիրում մեզանում, երբ խոսքը վերաբերում է համակարգային կոռուպցիային:

Ինչպես հայտնի է, Կարապետյանի առաջին քայլերից մեկն էլ հակակոռուպցիոն խորհրդի ձևավորումն էր: Ընդ ոում` այդ խորհրդի ձևավորումն ուղեկցվում էր այնպիսի աղմուկ-աղաղակով ու ամպագոռգոռ խոստումներով, որ թվում էր` մի փոքր էլ, ու երկիրս վերածվելու է, ասենք, Իսլանդիայի, ու այդուհետ եթե մեկը համարձակվի չարաշահել իր պաշտոնեական դիրքը կամ դրա ներքո փողեր յուրացնել, արժանանալու է իսկական դատաստանի:

Երկար ամիսներ անց, սակայն, երբ փորձում ես մտովի ամփոփել արված-չարվածը կամ հեռակա գնահատել հակակոռուպցիոներների գործունեությունը, հանգում ես մի եզրակացության, որը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ. կյանքն ապացուցեց, որ Կարապետյանի այդ քայլն ուղղակի PR էր, սովորական «ռեկլամ», որ իրականում նպատակ ուներ խաղալ հասարակության հոգեբանության հետ. խորհուրդն այդ, ինչպես վիճակագրությունն է փաստում, այս ողջ ընթացքում հասցրել է ընդամենը երկու նիստ գումարել, որոնց բովանդակությունն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Փաստորեն` մի կառույց, որը կոչված է հիմնահենքային դերակատարություն ունենալ Հայաստանում կոռուպցիայի վերացման խնդրում, այժմ ոմանց թեթև ձեռքով վերածվել է մի ինչ-որ մարգինալ կառույցի, որից ստացված օգուտը փաստացի զրոյական է. չկա, չես գտնի գեթ մեկ օրինակ, որը կփաստեր հակառակը: Պետք է նկատել, որ հանձնաժողովի իրավասությունները բավական լայն են ու ցանկության դեպքում՝ լիովին հնարավոր կարող է լինել կոռուպցիան արմատախիլ անելու հարցում լուրջ արդյունքներ գրանցել հենց միայն այս մարմնի օգնությամբ, սակայն ողջ ողբերգությունն էլ հենց նրանում է (մեր երկրում, բոլորին է հայտնի, կոռուպցիայի ծավալներն իսկապես էպիկական մասշտաբների են), որ մարմինն այս պարապուրդի է մատնված, ինչից ենթադրելի է դառնում, որ նույնիսկ մարդկանց աչքերին թոզ փչելն է դարձել անիմաստ, ինչն, ի դեպ, միանգամայն բնական է, չէ՞ որ ընտրություններն այլևս անցյալում են մնացել:

Այս ամենից կարող է հետևել մեկ պարզ բան` կա՛մ այդ հանձնաժողովը պետք է վերացնել, կա՛մ իսկապես գործի գցել. ՊՈԱԿ-ներ կրճատելուց առաջ նախ պետք է այս մարմինը վերացնեին, այլ ոչ թե շոուներ կազմակերպեին դրա օգնությամբ ու հարցը թաղեին: Համաձայն չե՞ք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփՎարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Հուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ Մինասյան Իրանի ԱԳ նախարարը Պուտինին կփոխանցի Այաթոլլա Խամենեիի նամակըԵրիտասարդ, նոր ձևավորվող ուժի կարիք կա դաշտում. Նարե Սիմոնյան (տեսանյութ) Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա ԱնդրեասյանՌադայի պատգամավորը հայտնել է՝ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստացելԹիկնիզյանը խոսել է իր ապագայի մասինԻնչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան Սաակաշվիլին գովաբանել է Ալիևին և նրան անվանել «տարածաշրջանի առաջնորդ»ChatGPT-ի ստեղծողները մշակում են Մասկի X սոցցանցի անալոգըՄահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի ԼեոնովիչըՀնդկաստանը խարխլել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին սպառազինելու հարցում․ Reuters Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՀԱՄԱՍ-ը դժգոհ է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկիցՊենտագոնի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից ինֆորմացիայի արտահոսքի պատճառով․ PoliticoԿովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)Ուկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովՀայաստանին մոտ 20 մլն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են․ ՄիրզոյանՍերբիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցնում է իմաստը․ Սերբիայի նախարարԱՄՆ-ը չի աջակցում Եվրոպայի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու ցանկությանը․ EconomistԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանInstagram-ը և Facebook-ն այլևս սոցիալական ցանցեր չեն․ Business InsiderՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել․ ArmLur ԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել Չինաստանի հետ առևտուրը․ WSJՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու․ ԴՕԿ կուսակցությունՔասախում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նՊետք է հասկանանք, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները․ ՄիրզոյանԹրամփը NBC-ին մեղադրել է ամերիկյան հեռուստատեսությունը վարկաբեկելու մեջՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանՄենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն Politico-ն բացահայտել է՝ ինչու են Ռուբիոն և Ուիթքոֆը այցելելու ՓարիզԱշխարհը Ռուսաստանին ընկալում է՝ որպես ավանդական արժեքների պահապան․ ԼավրովՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի իր պայմաններըՎալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնըՓաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերըՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասինԹրամփի վարչակազմի գործողություններից պարզապես խելագարվում եմ․ Բայդեն (տեսանյութ)Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը
Ամենադիտված