Արտակարգ դեպք Երևանում. բիլիարդանոցներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել մի աղջկա
Հասարակությունshamshyan.com-ը գրում է.
Արդեն 1 ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։
Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ:
Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներ և ճանապարհային ոստիկաններ։