Երևանում բախվել են Nissan-ը, Hummer-ն ու Opel-ը. սահմռկեցուցիչ կերպով մահացել է 11-ամյա աղջիկ, կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX 078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռն է։