Փոխնախարարը մեկնաբանում է Թումանյանի թանգարանի ցուցահանդեսի արգելումը․ Aravot.am
Գիտություն և ՄշակույթAravot.am-ը ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ փակվեց Թումանյանի տուն-թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը, ո՞րն էր այն արգելելու պատճառը:
«Ցուցադրությունը տևել է 20-ից ավելի օր, մինչ այդ նախարարությունը, չնայած նրան, որ պայմանագրում չկար ոչինչ այդ մասին, բայց հաշվի առնելով, որ Թումանյանի ժառանգների ողբերգությունն է դա և 80-ամյակն է, տարելիցն է 1937թ.-ի, թույլատրեց անցկացնել: Ինքը 22 օր բաց է եղել: Ավելի մանրամասն ծանոթանալուց հետո նպատակահարմար համարվեց, որպեսզի որոշակի շտկումներ կատարվեն»,-ասաց տիկին Սամուելյանը: Արև Սամուելյանի ձևակերպմամբ, «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր: Այժմ սկսվել են փողոցների անվանափոխության հետ կապված գործընթացներ, և այդ ցուցահանդեսն էլ ընկալվել է այդ համատեքստում: Միգուցե պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Ցուցադրությունը շրջիկ ցուցադրություն է, և որոշ շտկումներից հետո կրկին հնարավոր կլինի ներկայացնել»: