iPhone X, iPhone 8 և iPhone 8 Plus. ներկայացվել են Apple-ի նոր սմարթֆոնները (լուսանկարներ)
ՀասարակությունApple ամերիկյան կորպորացիան ներկայացրեց նորագույն iPhone X սմարթֆոնը՝ առանց շրջանակի էկրանով։
iPhone X սմարթֆոնը հագեցած է առանց շրջանակի էկրանով և 5.8 դյույմանոց OLED դիսփլեյով, որը զբաղեցնում է ամբողջ դիմացի պանելը: Սարքն արգելափակումից հանելու համար օգտագործվել է դեմքի ճանաչման տեխնոլոգիան: Դրանից բացի, Face ID-ի միջոցով հնարավոր է վճարումներ իրականացնել, քանի որ սարքում հասանելի է Apple Pay ծառայությունը: Ինչպես և iPhone 8-ը, iPhone X-ը հագեցած է անլար լիցքավորմամբ:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սմարթֆոնների դիզայնն ամբողջությամբ նոր է. սարքերը դիմացի և հետևի մասերում պատված են ապակիով: Սմարթֆոնները հասանելի կլինեն արծաթագույն, մոխրագույն և ոսկեգույն երանգներով:
Նշվում է, որ սա սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ապակին է, որը կայուն է փոշու և ջրի հանդեպ:
Շնորհանդեսի ժամանակ ասվել է, որ iPhone 8-ը և iPhone 8 Plus-ը հագեցած են 4.7 և 5.5 դյույմանոց դիսփլեյներով համապատասխանաբար:
Դրանից բացի, սարքերը հագեցած են A11 բիոնիկ պրոցեսորներով, ինչը դարձնում է դրանք ամենահզոր չիպերով սմարթֆոնները: Պրոցեսորները 25-ից 70 տոկոսով արագ են նախորդ տարվա iPhone-ների պրոցեսորներից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սարքերում տեղադրված է ավելի արագ աշխատող ավտոֆոկուսով խցիկ, պատկերների աղավաղումը նվազեցնող ծրագիր և նոր՝ 12 մեգապիքսել հզորությամբ սենսորներ: