«Ժողովուրդ». Մանուկյանի նշանակումից հետո Հայաստանի գրեթե բոլոր անտառները վառվեցին
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում ամռան ամիսներին տեղի ունեցած հրդեհներից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որեւէ աշխատակից այդպես էլ չի պատժվել թերանալու եւ վերահսկողություն չիրականացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը նշել է. «Բոլոր հրդեհները ծագել են համայնքային տարածքներից, անտառում ոչ մի տեղ հրդեհ չի սկսվել: Այսինքն՝ ինչո՞ւմ պետք է մեղադրվեր «Հայանտառ»-ի աշխատակիցը: Յուրաքանչյուր անտառապահի վերահսկվող տարածքը մոտավորապես 700 հա է, աշխատել են բոլորը: Այդպիսի խնդիր ես չեմ տեսել, որ մեղավորություն լինի: … Քննությունը ցույց կտա, թե ովքեր են պատասխանատուները»:
Նկատենք, որ Մանուկյանի նշանակումից հետո Հայաստանի գրեթե բոլոր անտառները վառվեցին»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: