Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել
ՀասարակությունՍոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատորաղական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը։
«Պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել», - ասաց Գ. Ղլեչյանը։
Նշենք՝ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել նաև նրանից բռնագրավել 261 մլն դրամի գույք։
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով բոլոր ամբաստանյալները սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ էին և մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացումներ կատարելու մեջ: Պետությանը հասցված վնասի չափը կազմել է 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ: