Ջավախքում հատուկջոկատայինները մահակներով ծեծել են հայերին. կան ձերբակալվածներ
Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են սկսվել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները:
Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: