Պիկեն արտասվել է և հայտնել, որ պատրաստ է լքել Իսպանիայի հավաքականը (տեսանյութ)
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն պատրաստ է լքել Իսպանիայի հավաքականը:
«Եթե Իսպանիայի ֆեդերացիայի տնօրեններից որևէ մեկը կարծում է, որ ես կարող եմ խնդիր լինել ազգային հավաքականի համար, ապա պատրաստ եմ հեռանալ»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Պիկեն կատալոնացիների այն ֆուտբոլիստների թվում է եղել, ով կողմ է արտահայտվել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա»-«Լաս-Պալմաս» խաղի հետաձգմանը:
Հանդիպումը, սակայն, կայացավ, բայց առանց հանդիսականների և ավարտվեց «Բարսելոնա»-ի հաղթանակով 3:0 հաշվով: