ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը ԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Միայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած «Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ) 

Ո՞վ և ինչո՞ւ է Գումբուրդո գյուղում հատուկ նշանակության զորքերը մտցնելու հրաման արձակել

Վրաստան
Վրաստանի հայկական համայնքը նոր հայտարարություն է տարածել՝ կապված Գումբուրդոյի հայտնի դեպքերի հետ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
 
Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում (Ախալքալաքի մունիցիպալիտետ Սամցխե-Ջավախքի շրջան) ամոթալի պատահար է տեղի ունեցել Վրաստանի ուժային գերատեսչությունների բացեիբաց մասնակցությամբ և տարածաշրջանի զարգացման ու կայունության բազմաթիվ անբարյացկամների շահերի գաղտնի ներկայությամբ։
Գումբուրդո գյուղում գտնվում է 10-րդ․ դարի տաճար, որտեղ 2016թ․-ից վերանորոգում է անցկացվում։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից Վրաստանում վերանորոգողական աշխատանքները, մասնակիորեն անցկացվում են վերանորոգման հասարակ կանոնների կոպիտ խախտմամբ։
 
Բավական է հիշել վրացական եղեղեցու Սվետիցխովելի մայր տաճարի, Դավիթ-Գարեջիի վանական համալիրների և բազում այլ օրինակներ, որպեսզի համոզվենք, որ Գումբուրդոյում ևս վերանորոգումն անցկացվում է ոչ թե ճարտարապետական հուշարձանների պահպանման նպատակով, այլ այս կամ այն հոգևորականին կամ հոգևորականների խմբի, նրա քմահաճույքներին հաճոյանալու նպատակով։
 
Գումբուրդոյում քաղկեդոնական տաճարի տարածքում տարվող վերանորոգողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ գերեզմանատներ։ Տասնյակ, հարյուր տարի առաջ թաղված քրիստոնյաների ոսկորները հանվել են գերեզմանատներից։ Գումբուրդո գյուղի բնակիչները մի քանի ամսվա ընթացքում դիմել են պետությանը նախնիների աճյունների մնացորդները վերաթաղելու խնդրանքով։ Արդյունքում, բազում դիմումներից հետո ոսկորները թաղվել են, բայց ոչ նախկին տեղերում այլ եղեկեցական բակի անկյուններից մեկում գտնվող ընդհանուր գերեզմանոցում։
 
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած բախման առիթ է դարձել տեղի բնակիչների ցանկությունը խաչքար կանգնեցնել այն տեղում, որտեղ վերաթաղվել են վերանորոգողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների
մնացորդները։
 
Տեղի բնակչության արդար ցանկությանը պետությունը հակադրեց հատուկ նշանակության զորքերին, որոնք, ժամանելով Գումբուրդո գյուղ, սկսեցին գյուղական վանքի բակում հավաքված գյուղացիների դաժան ցրումը։
J-news լրատվական գործակալության տարածած տեսանյութում հստակորեն երևում և լսվում է, թե ինչ եղանակով են հատուկ նշանակության ջոկատը «կանոնակարգում» Գումբուրդո գյուղի արդար դժգոհությունը։
 
Ավելի ուշ, հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից անհավասարաչափ ուժի գործադրումից հետո (օգտագործվել են դագանակներ, հրազեն, ինչպես նաև բազմաթիվ խոսքային և ֆիզիկական վիրավորանքներ) հատուկ նշանակության զորքի վրա քարեր են շպրտվել։ Դա գյուղացիների պատասխան արձագանքն էր։
Արդարացնել բռնությունը (ում կողմից էլ որ այն իրագործվի), անընդունելի է։
 
Մինչդեռ, եթե պետությունը արդար դժգոհթյունը կանխելու նպատակով իր իսկ բնակչության դեմ ֆիզիկական ուժ է գործադրում, ապա բնակչությունը լիովին իրավունք ունի ինքնապաշտպանության դիմել։ Ինչն էլ տեղի ունեցավ Գումբուրդո գյուղում։
 
Անմիջապես այն բանից հետո, երբ Գումբուրդո գյուղում իրավիճակը սրվեց և պարզ դարձավ, որ տեղի բնակիչները չեն պատրաստվում ընկրկել՝ տեսնելով, որ պետությունը ցանկանում է պատժել իրենց ցուցաբերած քաղաքացիական ակտիվության համար, դեպքի վայր հավաքվեցին տեղի ազգային ջոջերը և այլ շահագրգռված անձինք։ Օրվա վերջում Գումբուրդո գյուղ ժամանեց Վրաստանի Ներքին Գործերի նախարարը, որը հայտնել է տեղի բնակիչներին, որ Խաչքարի տեղադրման հարցը կլուծվի վրացական և հայկական եկեղեցիների միջեկեղեցական երկխոսության
շրջանակներում։
 
Ավելի ուշ Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որը կարդալիս հայտնի է դառնում, որ որոշ բնակիչների հանդեպ, որոնք դիմադրություն են ցուցաբերել հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված բռնությանը՝ քրեական գործ է հարուցվել։
 
Առաջին հերթին զարմանք է առաջացնում այն փաստը, որ բռնություն իրականացնող և փաստացիորեն տեղի բնակիչներին պատասխան քայլեր ձեռնարկելու դրդող հատուկ նշանակության զորքերի հանդեպ որևէ հետաքննություն չի հարուցվել։ Մնում է հուսալ, որ նման հետաքննություն, այնուամենայնիվ կանցկացվի և մեղավորները կպատժվեն։
 
Մինչդեռ, զայրույթ են առաջացնում այլ հանգամանքներ։
 
Ո՞վ է հրաման արձակել Գումբուրդո գյուղ հատուկ ծառայության զորքեր մտցնել։
 
Ի՞նչ նպատակով՝ վախեցնե՞լ քաղաքացիներին, իրագործե՞լ բռնություն։
 
Ինչո՞ւ պետք է հավաքական գերեզմանոցում խաչքարի տեղադրման հարցը լուծվի երկու եկեղեցիների մակարդակում։
 
Եվ ընդհանրապես, Գումբուրդոյի տաճարի պատկանելության հարցն արդյո՞ք այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիների» երկխոսության մասն է համարվում։
 
Եթե տաճարի վերանորոգման աշխատանքները տարվում են պետության կողմից, ապա խաչքարի տեղադրման հարցը ևս պետք է լուծվի համապատասխան պետական գերատեսչությունների կողմից։ Հակառակ դեպքում ինչի՞ համար են պետք բյուջեի միջոցներն ամեն ամիս գռփող տեղական ինքնակառավարման մարմինները։
 
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները սարերի հետևում չեն, և արժե մտածել, թե ինչո՞ւ ընտրել այդ «մարմիններին», եթե նրանք չեն կարողանում հասարակ խնդիրներ լուծել։ Մի՞թե խաչքարի տեղադրման հարցը քրիստոնեական երկրում պետք է հանգեցնի կոնֆլիկտի։
 
Եթե հարցն այնուամենայնիվ, պատկանում է եկեղեցական երկխոսությանը, ապա գուցե արժե՞ վերականգնել Հայկական Քաղկեդոնական Եկեղեցին, որն էլ իր ժառանգությունը վերակագնելու բանակցությունները կվարի։
 
Ստեղծված իրավիճակում մի բան է ուրախացնում՝ կողմերից ոչ մեկը (տեղի բնակչությունը և Վրաստանի բարձրաստիճան ղեկավարությունը) չեն ցանկանում կոնֆլիկտ։ Բոլորը հասկանում են, որ կոնֆլիկտից կարող են օգտվել պետության թշնամիները։ Դա ակնհայտ է։ Եվ հենց նման վերաբերմունքն է լավատեսություն
ներշնչում, որ վաղ թե ուշ պետությունը համարձակություն ձեռք կբերի և իր լիազորությունները չի փոխանցի այլ մեկին։
 
Թեկուզ հենց հարգելի Եկեղեցուն։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Ուկրաինայում բացահայտել են՝ ինչու է Զելենսկին պատրաստ տարածքներ տալ ՌուսաստանինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատըԳերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ ԱլիևՀայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները Հայտնի են աշխարհի ամենաատելի երկրները (տեսանյութ)Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) ՌԴ Պետդուման հայտարարել Է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Զելենսկու դեմ «կոմպրոմատ» ունենԱնհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար
Ամենադիտված