Կրակոցներ Երևանում. Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած քաղաքացու կյանքի համար
ՀասարակությունՔիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել:
Ինչպես հայտնում է աղբյուրը, քաղաքացին՝ Սամվել Գառնիկի Ավագյանը, որովայինի խոռոչի թափանցող վնասվածքներ ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ում կյանքի համար այս պահին բժիշկները պայքարում են:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկնությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աղբյուրը՝ shamshyan.com