Հայտնի է Արմավիրի մանկապարտեզում երեխային պատանդ պահող քաղաքացու ինքնությունը. դեպքի վայր է ժամանել Հունան Պողոսյանը
ՀայաստանԱրմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը շարունակում է պատանդ պահել երեխաներից մեկին: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության ողջ օպերատիվ խումբը: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Այս պահին պատանդառուի հետ տարվում են բանակցություններ:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ լարված իրավիճակ է Արմավիր քաղաքում: Մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
«Արմենպրեսս» լրատվական գործակալության հետ զրույցում, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը հայտնել էր, որ հայտնի է թե ով է պատանդառուն: Նա Արմավիր քաղաքի բնակիչ է:
ԼՈՒՐԵՐ.com-ը հետևում է տեղի ունեցող իրադարձությանը, նոր լուրեր ստացվելուն պես կհաղորդենք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի