Նռնակի պայթյունից զինվոր է զոհվել. կան վիրավորներ
ԱրցախԱրցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից,, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հրանտ Մանգասարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: