Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ) Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը ՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասին Վարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ 

Հայաստանի 69 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Քաղաքական

Հայաստանի 69 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 527 ընտրական տեղամասերը: Քվեարկությունը բոլոր համայնքներում կշարունակվի մինչև 20:00-ն:

Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումը կավարտվի և  արձանագրությունը կհրապարակվի քվեարկության ավարտից 12 ժամ հետո:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը:

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 24 լրատվամիջոց: Ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար հավատարմագրվել է 11 դիտորդական կազմակերպություն` շուրջ 1000 դիտորդներով:

ՏԻՄ ընտրությունների արդյունքում կձևավորվի 34 խոշորացված համայնք: Կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու է առաջադրվել, կան համայնքներ, որտեղ թեկնածուների թիվը բավականին շատ է: Կան համայնքներ, որտեղ 3-ից ավելի թեկնածուներ են մասնակցում:

ՏԻՄ ընտրություններին տարբեր մարզերի քաղաքներում թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Առաջադրված մյուս թեկնածուները հիմնականում անկուսակցական են կամ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող քաղաքապետի հետ պայքարելու համար առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածու Կարեն Համբարձումյանը, սակայն վերջին պահին նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Սիսիանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը:

Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն քաղաքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուներ չեն առաջադրել: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեկնածուներ են առաջադրել մի քանի գյուղական համայնքներում: «Ելք» դաշինքը ընդհանրապես որևէ համայնքի ղեկավարի պաշտոնում թեկնածուներ չի առաջադրել:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների. Փաշինյան (տեսանյութ)Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՏարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի իր պայմաններըՎալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնըՓաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերըՈՒՂԻՂ. Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Նշվել Է Ուկրաինայի ճակատի փլուզման երկու պայման (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասինԹրամփի վարչակազմի գործողություններից պարզապես խելագարվում եմ․ Բայդեն (տեսանյութ)Դաշնային խորհուրդը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրըՖիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցելՎարչապետի թեկնածու կառաջադրվեմ 2026-ին, եթե ժողովուրդն այդպես ուզի. Վարդան Ղուկասյան Ինչպես են փղերը երկրաշարժի ժամանակ պաշտպանում միակ ձագին (տեսանյութ)Երևանում «BMW X6»-ի վարորդը` ոչ սթափ վիճակում Սայաթ-Նովա պողոտայում ավտոմեքենաների ջարդի հեղինակ Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային թեմաներ Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար Փաշինյանը պատասխանել է Սերժ ՍարգսյանինԳյումրին ունի նոր քաղաքապետ․ փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան․ Ռուբեն Մխիթարյան Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ BloombergՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՄամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Պենտագոնը պատրաստվում է միջուկային միկրոռեակտորներ գնելՍահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Փաշինյանն անդրադարձել է Գյումրու ընտրությունների արդյունքներինԱՄՆ-ը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերովԱստղագուշակ ապրիլի 16-ի համարՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի ԱԳ նախարարի հետՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի տնտեսության ինտեգրման հետևանքներըԱրևմուտքն արձագանքել է Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատճառով ԵՄ-ի սպառնալիքներինՌուսաստանում կանխատեսել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետի հետՎարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ. Գառնիկ ԴանիելյանԱռաջին անգամ ՀՀ-ում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ. ՆԳ նախարար Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր (տեսանյութ)Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել անսպասելի ապրանքների վրաՎթարային ջրանջատում․ որ հասցեներում ջուր չի լինի Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանում և Արարատի մարզում․ «Գազպրոմ Արմենիա» Ժամանակներն ուրիշ են, բայց հnւդաների գործելաոճը նույնն է մնացել, մատնnւթյան գինն ու ձևերն են փոխվել. Հայր Զաքարիա Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը ԵՄ-ն բացահայտել է պաշտպանական ծախսերի ավելացման բացասական հետևանքներըԵս ոչ մեկի հետ խռով չեմ, որ հաշտեցնեն մեզ, իմ պրոբլեմն ադրբեջանցիներն են․ Վարդան Ղուկասյան
Ամենադիտված