Վայոց Ձորի բնակիչները փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը
ՔաղաքականԵրեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վայոց Ձորի Շատին համայնքի ղեկավար ընտրվեց ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:
Շատինցիները, սակայն, չեն ցանկանում, որ իրենց համայնքը ղեկավարի հանրապետական նորընտիր Ստեփանյանը, այդ պատճառով էլ այսօր վաղ առավոտից փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը:
Բողոքի ակցիա կազմակերպած բնակիչները պահանջում են չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Գյուղացիների պահանջը մեկն է՝ նրանք ցանկանում են, որ Շատինը շարունակի ղեկավարել համայնքի նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանը:
Այս պահին Տիգրան Խուդոյանը հանդիպել և բանակցում է համայնքի բնակիչների հետ:
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Լուսանկարում Արթուր Ստեփանյանն է: