Վանաձորի ավագանու հարցը քննվում է ՍԴ-ում
ՔաղաքականԱյս պահին Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որով առաջարկվում է Վանաձորի ավագանու հրավիրած նիստերն անվավեր համարել, քանի որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացրել՝ չպահպանելով օրենքի տառը:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նիստը համարեց իրավազոր և սկսվեց գործի քննությունը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում, եւ օրենքը իրենց տալիս է այդ հնարավորությունը։
Դատական նիստը տևեց ընդամենը 10 րոպե և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և գործի վերաբերյալ որոշումը կհրապարակի ժամը 15:00-ին: