Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում. փաստաբանները հրատապ դիմում են հղել ՄԱԿ-ի ներկայացուցչին: Ընտանիքը պարզել է, որ Ռուբեն Վարդանյանին երկար ժամանակ ստիպել են կանգնել, զրկել են ջրից, թույլ չեն տվել լվացվել, փոխել սպիտակեղենն ու հագուստը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանների միջազգային խումբը հրատապ դիմում է հղել ՄԱԿ-ի խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին` խնդրելով դատապարտել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության դաժան վերաբերմունքը։ Տեղեկությունը հայտնում է նրա ընտանիքը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Այդ մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։ Փաստաբանը դատարանին ներկայացրել է բացարկ, քանի որ վստահություն ...
Վաղվանից Բաղրամյան փողոցի մեր այս ավանը պետք է դուրս գա, որովհետև մեր 4-օրյա գործընթացն ավարտված է։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք պետք է հանդիպենք տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ես ուզում եմ մեր ամբողջ Շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և Շարժումը հասցնել հաղթական ավարտի։ Բագրատ Սրբազան