5 ուսանող հացադուլ է հայտարարել (ուղիղ)
Տեսանյութեր- ВКонтакте
- Viber
- Telegram

Տարկետման իրավունքը սահմանափակող՝ ՊՆ նոր օրինագծի դեմ ուսանողների բողոքի ակցիան ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: Ուսանողները երթով անցնում են մի շարք ԲՈւՀ-երի մոտով, «տարկետում լինելու է, միացում, դասադուլ» վանկարկումներով կոչ են անելով միանալ իրենց:
Դասադուլի ակցիայի մասնակիցներին ողջունեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը: Տեղեկացրեց, որ այս պահին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ուսանողներ Յուրի Մովսիսյանը, Լեւոն Չուքակալյանը, Գեղամ Ասատրյանը եւ Հարությունը, հացադուլ են սկսել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
Հացադուլի նպատակը հասարակական անտարբերության, ինչպես նաև տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարելն է:
- ВКонтакте
- Viber
- Telegram
