Լավրովը գալիս է Հայաստան
Արտաքին ՔաղաքականԻնչպես հաղորդում է TASS գործակալությունը, հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Ադրբեջան:
«Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով», - ասել է Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: «Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ դրանք հագեցած և հարուստ են: Խոսելու ենք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում` կփորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի որ փուլում ենք»: