Մայիսի հինգին՝ լռությանը օրը, կայքերում արձանագրվել է 88 հրապարակում
Մեդիա«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հայկական տասը առցանց ԶԼՄ-ների կողմից 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվությունը:
Մայիսի հինգին, երբ ըստ Ընտրական օրենսգրքի Հայաստանում սկսվեց լռության օրը, համաձայն որի մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններում մեծամասնական և համամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուները այլևս իրավունք չունեին քարոզչություն իրականացնել, մշտադիտարկված կայքերում կուսակցություններին անդրադարձեր ամեն դեպքում եղել են:
Մշտադիտարկված կայքերում արձանագրվել է 88 հրապարակում, որոնցում պարունակվել է 152 անդրադարձ կուսակցություններին (դաշինքին): Մյուս կուսակցություններին անդրադարձները վերաբերել են ՀՀԿ-ին՝ 74 անգամ, ԲՀԿ-ին՝ 28, ՀՅԴ-ին՝ 25 անգամ:
Հրապարակումները հիմնականում եղել են հետևյալ թեմաներով՝
Մայիսի չորսին հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունը (ՀՀԿ),
Սահմանադրական դատարանի նիստը և վճիռը (ԱԺ պատգամավորների դիմումը՝ քվերակության մասնակցած ընտրողների ցուցակը հրապարակելու վերաբերյալ),
ԱԺ ընտրությունները լուսաբանելու նպատակով թուրք լրագորղների հանդիպումները կուսակցությունների ներկայացուցիչների հետ (ԺԿ, ՀՅԴ),
Տիգրան Սարգսյանի կողմից միջազգային դիտորդական առաքելության պատվիրակության ընդունելությունը,
Կոտայքի Ալափարս գյուղում տեղի ունեցեծ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև եղած միջադեպը: