Հովիկ Աբրահամյանին գիդ նշանակենք Մոնումենտում (տեսանյութ)
ՏեսանյութերԱզգային ժողովի այսօրվա ճեպազրույցների թեման Մոնումենտի առանձնատների հարցն էր:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Մոնումենտի առանձնատներին՝ նշեց, որ այդ տարածքը վկայում է, որ առկա է կոռուպցիոն գործարք. «Ասում են, չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: «Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.