ՊԵԿ-ն արգելել է 5 կգ-ից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր ներկրել առանց մաքսազերծման. «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչեւ 50 կգ-ն չէր համարվում առեւտրային քանակ ու չէր մաքսազերծվում։
Մարդիկ անարգել բերում էին իրենց օգտագործման, բարեկամների համար, գուցե ոմանք էլ մի փոքր քանակ վաճառում էին՝ իրենց ծախսերը հանելու համար։ Հիմա առեւտրային քանակ չի համարվում մինչեւ 5 կգ-ն, դրանից ավելին մաքսազերծման ենթակա է։ Եվ սա հարուցել է մարդկանց դժգոհությունը։
ՊԵԿ-ից չհերքեցին մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ինչու է շեմն իջեցվել։ Պարզվեց՝ պատճառը ԵՏՄ-ն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: