Հայտնի երգիչ Սեբուհի հորից կաշառք պահանջած ոստիկանների գործն ուղարկվել է ՀՔԾ
ԲլոգոսֆերաՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Էդգար Ջանոյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել է. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…»:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։
Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, նյութերն ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: