Երգիչ Սեբուի հոր ավտոմեքենան կանգնեցրած ոստիկանները ձերբակալվել են
ԻրավունքԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, հայազգի երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչները ձերբակալվել են՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…»:
Նշենք, որ պետավտոտեսուչների կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ ծառայողական քննություն էր նշանակվել։
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում պարզվել էր Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։ Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել էր, իսկ նյութերն ուղարկվել էին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Սոնա Հարությունյան