Հայաստանը սիրեկանի հետ ոչ մի տեղ չի փախչի. հերթական հակահայկական հաղորդումը՝ ռուսական եթերում (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսական НТВ հեռուսատալիքով հեռարձակվող «Հանդիպման վայրը» հաղորդումը նոյեմբերի 28-ին նվիրված է եղել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը:
Հաղորդման մեկնարկից անմիջապես հետո հաղորդավարները հիշեցին ԵՄ-ն ձգտող Ուկրաինայի միջադեպը, նշելով, սակայն, որ Հայաստանի ստորագրած ասոցացման համաձայնագիրն ունի այլ բովանդակություն:
Հաղորդավարներին իրենց առաջին իսկ հացադրումներով արդեն հեռուսատադիտողին փոխանցեցին իրենց բացասական վերաբերմունքը ստորագրված համաձայնագրին:
Հայազգի փորձագետ Գևորգ Միրզայանին հաղորդավարուհին հարց է ուղղում՝ ինչո՞ւ ընտրվեց Հայաստան-Եվրոպա համագործակցության ձևաչափը, որին ի պատասխան՝ հայազգի փորձագետը նշում է. «Հայաստանը տնտեսության, անվտանգության ոլորտում ամբողջությամբ կախված է Ռուսաստանից և այդպիսի կախվածությունը լարվածություն է առաջացնում»:
Այս պատասխանին հաջորդում է հաղորդավարի հաջորդ հարցը.
-Եվրոպայի ինչի՞ն է պետք Հայաստանը: Հարցին ի պատասխան՝ հայազգի փորձագետը պատասխանում է.
«Եվրոպան ցանկանում է ամբողջ հետխորհրդային տարածքը քաշել Ռուսաստանից»:
Նշենք, որ հաղոդրման բանախոսները ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար բերում էին տարբեր պատճառաբանություններ, ըստ որի, ՀՀ-ն դժգոհ է Ռուսաստանից ստացող գումարներով: Իսկ ողջ հաղորդման ընթացքում կարմիր թելով անցնում է ուկրաինական մայդանի օրինակը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.