ՊՆ-ն՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին պաշտոններից ազատելու մասին լուրը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին որևէ լուր չի համապատասխանում իրականությանն այնքան ժամանակ, քանի դեռ դրա մասին չկա պաշտոնական հրապարակում. «Ինչպես Հայկազ Բաղմանյանի, այնպես էլ Պաշտպանության նախարարության ցանկացած պաշտոնյայի ազատման մասին տրվում է պաշտոնական հրապարակում»,-ասաց Հովհաննսիյանը՝ չցանկանալով մեկնաբանել որևէ հրապարակում:
Նշենք, որ ՊՆ պաշտոնյա Հայկազ Բաղմանյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտոնանկության մասին լուրն այսօր հրապարակել էր Newsbook.am կայքը: