Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Սառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Երկրաշարժ՝ Թուրքիայում Երեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզում Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով 

Արդվի գյուղը դեմ է Շեկաղբյուրի ծրագրին. բաց նամակ՝ ՀՀ վարչապետին

Տնտեսություն
ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի 78 բնակիչները Շեկաղբյուրրի ծրագրի դեմ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին և ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:
 
ՀՀ վարչապետին ուղղված արդվեցիների նամակում նշված է.
 
«Հարգարժան պարոն վարչապետ,
 
մենք` ՀՀ Լոռի մարզի Արդվի գյուղի բնակիչներս, դիմում ենք Ձեզ ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի տնտեսական և սոցիալական զարգացման խոչընդոտները վերացնելու խնդրանքով:
 
2016թ-ի դեկտեմբերի 20-ի Արդվի համայնքի ավագանու թիվ 34-Ն որոշմամբ հաստատվեց ՀՀ Լոռու մարզի Արդվի համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը: 2017թ-ի համայնքային խոշորացումից հետո, երբ Արդվին ընդգրկվեց Օձուն համայնքի կազմում, այս ծրագիրը փոփոխության չի ենթարկվել և լիովին համապատասխանում է Արդվի գյուղի պոտենցիալին և նպատակներին:
 
Արդվիում զարգացած է բանջարաբուծությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունը: Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդվիում է գտնվում 8-րդ դարի «Սուրբ Հովհան եկեղեցին», որտեղ հանգչում է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում է ամփոփված ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային դամբարանը: Այստեղ է գտնվում Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, բազմաթիվ խաչքարեր` տեղադրված գյուղի տարածքում: Արդվին ընդգրկված է «Թումանյան աշխարհ» տուրիստական կենտրոնում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի գյուղը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով:
 
Հիմնվելով այս ամենի վրա` Արդվու 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսվում է գյուղական և պատմամշակութային տուրիզմի զարգացում, «Սուրբ Հովնան Օձնեցի» վանքի հարևանությամբ իջևանատան կառուցում, ինչպես նաև ամառային հյուրանոցային քոթեջների, հյուրատների, տաղավարների և սննդի կետերի կառուցում, կաթի վերամշակման արտադրության ստեղծում:
 
Հանքարդյունաբերության զարգացումը ոչ մի կերպ ներառված չէ մեր գյուղի զարգացման ուղղություններում, ինչը նաև հաստատված է ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված Արդվի համայնքի վերաբերյալ տեղեկատվությամբ. «Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն» (http://lori.mtad.am/about-communities/479/): Արդվիի հնգամյա զարգացման ողջ ծրագիրը և մեր բոլոր ջանքերը` ուղղված այս ծրագրի իրականացմանը, կհավասարվեն զրոյի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացման արդյունքում:
 
«Միռամ» ՍՊԸ-ն կրկին ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության համար հայտ է ներկայացրել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար: Հայտով նախատեսվում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Մղարթի 54 հա վարչական տարածքում: Այդ տարածքի անմիջական ազդեցության գոտում հենց Արդվի գյուղն է, որի խմելու և ոռոգման ջրերը գալիս են այս տարածքից: Ցանկացած լենահանքային աշխատանք կարող է անդառնալի վնաս հասցնել մեր գյուղին: Մենք կզրկվենք մեր ապրուստի միջոցներից, անասնապահությամբ, հողագործությամբ և տուրիզմով զբաղվելու հնարավորությունից:
 
Կից տեղադրում ենք նկարներ որոնցում պարզ երևում է Շեկաղբյուրի հանքերևակմանը հարակից գյուղերի տեղակայումները:

Ըստ ռելիեֆի ջրերի հոսքի ուղղությունները, որտեղ երևում է, որ դեպի Մղարթ այդ տարածքից ոչինչ չի հոսում:

Հեռավորությունները հանքերևակման տարածքից:

Այս նկարից ևս երևում է, որ հանքեևակման տարածքից ոչմի ձորակ չի իջնում դեպի Մղարթ կամ Հովհանաձոր, այլ հիմնական մասը դեպի Արդվի է հոսում:

Բազմամետաղների որոնման արդյունքում ջրերը կաղտոտվեն հանքաքարում առկա տարրերով`ոսկով, արծաթով, պղնձով, բիսմուտով, արսենիումով (մկնդեղ), ծարիրով, կապարով և այլ տարրերով, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար և անկառավարելի կդարձնեն մեր ջրերի և հողերի աղտոտումը:
 
Այս պայմաններում գյուղական և զբոսաշրջային գործունեությունը հնարավոր չի լինի զարգացնել: Արդվի գյուղի բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը: Ակնկալում ենք Ձեր աջակցությունը մեր մշակած 5-ամյա զարգացման ծրագրի իրականացման հարցում, ինչը կնպաստի գյուղի կայուն զարգացմանը»:
 
«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ
 
30.11.2017թ.
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ
Ամենադիտված