Հայր ու տղա վիճել են, հորը մեռած են գտել. մանրամասներ 70-ամյա տղամարդու մահվան հանգամանքներից
ԲլոգոսֆերաՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է:
Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել:
Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը: Նախնական տվյալներով Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: