Հայկազ Բաղմանյանը Վիգեն Սարգսյանի հորդորով աշխատանքից ազատվել է
ՔաղաքականՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, ըստ որոնց աշխատանքից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:
«Հայկազ Բաղմանյանը զորացրվելու մասին զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով»,- նշեց նախարարը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նման հորդորով դիմել է Բաղմանյանին, պաշտպանության նախարարը արձագանքեց. «Աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն ու թերացումը»:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի ազատման մասին հրամանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը: