Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ, այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայ...
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում, որն ընթերցվել է Բաքվում՝ Կասպյան նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը։ Այն նաև կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով։ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ: ԱՄՆ-ն աջակցում է այս ուղղու...
Բագրատ Սրբազանը խոսել է 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին:Նա, մասնավորապես նշել է. «Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, հետները տարբեր առիթներով հանդիպել ենք: Ընկերներ ունեմ նաեւ կապված առաջին նախագահի ընտանիքի հետ: Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ: Անկեղծորեն ասած, շատ ջերմ հարաբերություններ են: Միգուցե գաղափարական 1-2 բաներ կան, տարբեր են: Իրենք այս ընթացքում ինձ բավականին խորհուրդներ են տվել, չեմ թաքցնում, սա անելու, նա անելու, այս շեշտադրումով խոսելու, որին ես հետեւել եմ: Լսել եմ, քննարկել ենք, թե...
ՀՀ ԱԳ նախարարը ցանկացավ իմանալ, թե ընդդիմությունը «վերադարձ Լեռնային Ղարաբաղ» ասելով ինչ պայմաններ է առաջարկում։ «Արդյոք դրանք այն պայմաններն են, որ առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Գիտեք նարատիվը` մեծ հաշվով նույն օրենքներ, նույն միջավայր, ինչպես այլ տեղերում ապրող ադրբեջանցիների համար, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է։ Դուք ի՞նչ եք ուզում։ Դա անկա՞խ ԼՂ է, թե՞ էն ստատուս քվոն է, որը կար 2019-ին, առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց»,- ասաց ԱԳ նախարարը։ ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։ Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունն...