Տեսանյութ. Լարված իրավիճակ Վարդենիսում. Սոթքի աշխատակիցները փակել են ճանապարհները
ՏեսանյութերԱյսօր՝ դեկտեմբերի 19-ին, վաղ առավոտից Սոթքի հանքի աշխատակիցները՝ 70 «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ հավաքվել են հանքի տարածքում և իրենց բողոքն են արտահայտում նրա համար, որ նոր, ազգությամբ ռուս սեփականատերն այլևս չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Վարմես» ընկերության հետ, որի վարորդները հումք տեղափոխողներն են, և պատրաստվում է լուծարել այն:
Նշենք, որ նոր սեփականատերը նոր մեքենաներ է ներկրել Չինաստանից և արգելում է հին մեքենաներով աշխատել, ինչն էլ առաջացրել է վարորդների դժգոհությունը:
Ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային ներկա էր նաև հանքի տնօրեն Արայիկ Միդոյանը, ով ագրեսիվ էր տրամադրված ինչպես աշխատակիցների, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Նա նշեց՝ չնայած ընկերության հետ պայմանագիրը չի երկարաձգվելու, բայց վարորդներն իրենց մոտ կարող են աշխատանքի անցնել և վարել Չինաստանից բերված մեքենաներ։
Ցուցարարներն իրենց բողոքի ակցիան տեղափոխեցին Վարդենիսի քաղաքապետարանի դիմաց, քանի որ հանքի սեփականատերը հանդիպում էր քաղաքապետի հետ։
Այդ ընթացքում վարդենիսցիները ավտոմեքենաներով փակեցին քաղաքապետարանին հարող փողոցները։
Տեսանյութը՝ armlur.am-ի