Ռուբեն Հայրապետյանի հերթական «զոհը»
ԱՐԽԻՎLurer.com-ի տեղեկություններով, երեկ 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները Ռուբեն Հայրապետյանի ցուցումով ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալի և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։
Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա դեռևս դուրս չի եկել կոմայից։
Դեպքի վերաբերյալ մանրամասները կներկայացնենք քիչ անց։