Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22 Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակ Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել 

Արձագանք՝ Մանվել Գրիգորյանի ղեկավարած զորաջոկատների փախուստի և թշնամուն տարածքներ զիջելու լուրերի մասին

Հասարակություն

Այսօր մամուլում հրապարակում կար, թե իբր 1992-94 թվականների պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած զորաջոկատները փախել են՝ տարածքներ զիջելով թշնամուն: Գրում են, թե իբր դա լսել են արցախցիներից: Հրապարակմանն արձագանքել են հարյուրավոր ազատամարտիկներ՝ 5-րդ բրիգադի մարտիկներ, ԵԿՄ կառույցների պատասխանատուներ, այդ թվում՝ շատերն Արցախից: Ստորեւ առանց մեկնաբանության ներկայացնում ենք ազատամարտիկներից մի քանիսի արձագանքը:

Սանասար Գյուրջյան, պատերազմի ժամանակ եղել է Մարտակերտի շրջանի հրետանու պետը.
- Հյուսիսային թեւի գյուղերն ազատագրելիս Մանվել Գրիգորյանն օգնել է, պաշտպանել է, ազատագրել է, ի՞նչ չի արել: Առանց հիմնավորելու չի կարելի նման բաներ ասել: Արցախում բոլորը սիրում եւ հարգում են Մանվել Գրիգորյանին: Նա դաշտային հրամանատար էր, հերոսն է մեր ազգային, նման բան չկա . բոլորն էլ գնահատում են: Այսօր էլ միշտ այցելում է իր ազատագրած տարածքները, հանդիպում բնակիչներին: Մյուս հրամանատարներից էլ ո՞վքեր են գալիս, մտնում իրենց ազատագրած գյուղերը: Էլ ո՞վ է նման բան անում Մանվել Գրիգորյանից բացի: Մանվել Գրիգորյանը ոչ թե հանձնել է, այլ ազատագրել է Մարտակերտի շրջանի տասնյակ գյուղեր:

Օհան Գեւորգյան, 5-րդ բրիգադի ազատամարտիկ, փոխգնդապետ.
- Մարտակերտն ու հարակից տարածքները՝ Մաղավուզ, Մատաղիս, Թալիշ, Մեծ Շեն, Տոնաշեն, Չայլուներ… Այս բոլոր տարածքներն ազատագրվել են Զորավար Մանվել Գրիգորյանի եւ իր ղեկավարած 5-րդ բրիգադի շնորհիվ
Մանվել Գրիգորյանի ղեկավարած կազմավորումների չափ տարածք չի պաշտպանել եւ ազատագրել ոչ մի այլ կազմավորում: Մանվելի ղեկավարած բրիգադն է պաշտպանել ու ազատագրել ոչ միայն Մարտակերտն, այլեւ՝ Հադրութը, Ֆիզուլին: Ով որ հաչում է հաղթանակած զորավար Մանվել Գրիգորյանի հասցեին, թուրքի պատվեր է կատարում, դավաճան է, հայանուն թուրք է, թուրքի շինած է: Նա խոսում է հարյուրավոր զոհերի, հազարավոր հաշմանդամների, տասնյակհազարավոր ազատամարտիկների հասցեին: դա կամ թուրք է, կամ թուրքի պատվեր կատարող:

Վլադիկ Խաչատրյան, Մարտակերտի վարչակազմի նախկին ղեկավար, գեներալ.
-Ինչ որ մի թերթի գրածը հի՞մք է: Այդպիսի բան չի եղել: Քաղաք Մարտակերտ Մանվել Գրիգորյանի բրիգադը եկավ բախտորոշ ժամանակաշրջանում, կրկնում եմ՝ բախտորոշ ժամանակաշրջանում, եւ նրա զբաղեցրած մարտական դիրքերը պահվել ու պահպանվել են: Երբ հակառակորդը կենտրոնացրել էր հսկայական մարդուժ եւ տեխնիկա, Մարտակերտը օրհասական վիճակում էր, մեզ հենց Մանվել Գրիգորյանը օգնության հասավ: Ընդհակառակն ազատագրել է, հենց այդ նույն բրիգադը հաղթանակներ է տարել այդ ուղղությամբ: Հակառակորդի հարձակումները կարողացել են կասեցնել ու հետ շպրտել: Իսկ հոդվածագիրը եթե ճիշտ լիներ, եթե աղբյուր ունենար, կնշեր, թե այդ որ արցախցին է ասել, թե իբր Մանվել Գրիգորյանը տարածքներ է հանձնել: Կամ թող ճշտեր տեղեկությունը, նոր հրապարակեր: Իրականում արցախցիները երախտապարտ են եւ լավ են հիշում գեներալ Մանվել Գրիգորյանի ծառայությունը:

Հայրապետ Կարապետյան, (Սարիկ) Էջմիածնի գումարտակի հրամանատար, գնդապետ.
- Լկտի սուտ է այն պնդումը, թե արցախցիները չգիտեն իրական պատմությունը: Արցախցիները երախտապարտ են, եւ եթե թերթոնի խմբագիրը կամ կեղծանունավոր թղթակիցը չալարեն ու հետույքը կտրեն բազմոցից, գոնե մի անգամ լինեն Արցախում, զրուցեն ժողովրդի հետ, կհամոզվեն, որ Արցախի բնակչությունը հարգում ու սիրում է հողահավաք զորավար, հաղթող զորավար Մանվել Գրիգորյանին: Այ անթասիբներ, թուրքի ջրաղացին եք ջուր լցնում, դուք ինչ կենսագրություն ունեք, որ Մանվել Գրիգորյանի անունն եք տալիս, փորձում եք արցախցիներին էլ վարկաբեկել: Այդ սուրբ ժողովուրդը, երախտապարտ ժողովուրդը քո եւ պատվիրատուներիդ բերանը կփակեն, եթե փորձես Արցախում իրենց զորավար Մանվելի հասցեին վատաբանել: Ես առնվազն տասը տարի գեներալի հետ եմ եղել, եւ չի եղել որեւէ ուղղություն, որ թեկուզ մեկ սանտիմետր նահանջենք, ընդհակառակը՝ միշտ առաջ ենք գնացել, ազատագրել:

Յուրա Օհանյան, ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահ.
- Ինչպե՞ս կարող է կենսագրություն չունեցող մարդը, իրենից ոչինչ չներկայացնող մարդը փորձել արտահայտվել արցախցիների անունից, փորձել վարկաբեկել սիրված գեներալին: Աշխարհը լրի՞վ շուռ է եկել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99 000 դոլարը Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում Նոյեմբերի 22-ի աստղագուշակԿիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի` երկիրը չի կարող ինքնիշխան լինել Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Սև բերետավորների՝ ցուցարարների վրա հարձակումները համակարգող Հայկ Բաբայանը ծանր է տարել մեր հրապարակումը. Լիա Սարգսյան Ես շատ կուզեմ Ձեզ անվճար պաշտպանել, պարոն Աղազարյան․ Արսեն ԲաբայանՈստիկանության կապիտան է մահացել վթարից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով «Հրապարակ». 3 միլիոն դրամը փող չէ՞Փաշինյանը նորից վտանգավոր ուղե՞րձ ունի. հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին«Իրավունք». Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա
Ամենադիտված