ARENA բլից. «Պատրաստ եմ պատշգամբից դուրս նետել նրան, ով կփորձի երեխայիս վնասել». Անժելա Սարգսյան (լուսանկարներ)
ԼուսանկարներArenanews.am կայքը շարունակում է բլից-հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցախույզ անելով դերասանուհի Անժելա Սարգսյանին:
-Անժելա, սկսեցինք,
Վերջին անգամ ի՞նչ ուտեստ եք պատրաստել:
Կոլոլակով սուպ:
-Ռետին տանք Ձեր կյանքի ո՞ր հատվածը ջնջեք:
Ռետին չեմ սիրում փոքր ժամանակվանից, գրիչի հետքերը չի մաքրում:
-Հարսանիքներին տարոսիկ վերցնելու հույսին մնում են նրանք, ովքեր..
Ովքեր վստահ են, որ հույսը վերջում է մեռնում:
-Ո՞ր տիպի տղամարդկանց կվերացնեիք, եթե լինեիք հրաշագործ:
Տղամարդկանց պետք չի վերացնել, հատկապես որ վերացող տեսակ են:
-Երեխաներին արագիլից բացի է՞լ ով է բերում:
Կաղամբը կամ գետը:
-Ի՞նչ է կորցրել Հայաստանը Ձեր Ամերիկա գնալով:
Յուրաքանչյուր հայ, երբ լքում է Հայաստանը, մի նոր վերք է բացում նրա սրտում:
-Քիթը ինչի՞ մեջ չի կարելի մցնել, բացի ուրիշի սպիտակեղենից:
Ուրիշի գրպանի:
- Ձեր կյանքի ամենամեծ փոփոխությունը:
Աղջկաս լույս աշխարհ գալը:
-Աղքատ տղամարդուն քանի՞ օր կհանդուրժեք Ձեր կողքին:
Հարց է՝ հոգով աղքատ, թե՞ գրպանով:
-Ձեզ կարող են հասկանալ նրանք, ովքեր…
Ովքեր հումորի զգացում և ինտելեկտ ունեն:
-Գիտեք, որ գեղեցիկ եք, բա ի՞նչ ասենք, որ Ձեզ համար նորություն լինի:
Այս աշխարհն այնքան հին է, որ նոր բան ասելը հաստատ ինչ-որ մեկի ասածի կրկնությունն է:
-Նրանք ովքեր կհամարձակվեն հարցնել, թե ով է Ձեր երեխայի հայրը, կլսեն...
Ամուսինս:
-Ձեր անձնական կյանքին քանի՞ մետր կարելի է մոտենալ:
Բացարձակ չի կարելի մոտենալ.. այսպիսի գրառում կա՝ осторожно злая собака:
-Ձեր դուստրը մայրիկին բնավորության ո՞ր գծերով պետք է նման լինի:
Բարությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ, նպատակասլացությամբ:
-Դուք պատրաստ եք պատշգամբից նետել նրան, ով…
Կփորձի երեխայիս վնասել:
-Որո՞նք են Ձեր սիրելի ծաղիկները:
Երիցուկները:
-Անգլերեն արտահայտություն, որն ամենից հաճախ եք օգտագործում:
Take it easy
-Դեռահասներին ի՞նչ կասեք:
Որ դեռ հասունանալու տեղ ունեն:
-Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ Թրամփն ի՞նչ նվերներ կբերեր Ձեր կարծիքով:
Ինչ ուզում է լինի, միայն ոչ պատերազմ:
-Ու՞մ հետ արժի գնալ գինի խմելու:
Ով լավ զրուցակից է ու գինու սիրահար:
-Ի՞նչ է նշանակում լինել հայեցի:
Ազգային արժեքները կրող և պահպանող:
-Դրամատիկականին բարևներ ուղարկում ե՞ք Հոլիվուդից:
Կոլեգաներիս ու ընկերներիս հետ հաճախ եմ շփվում:
-Եվ վերջում՝ Ձեզ կարող են մոռանալ միայն նրանք, ովքեր…
Կարևորը Աստված ինձ չմոռանա: