«Մա՛հ բռնապետին». զանգվածային ցույցեր՝ Իրանում
ԻրանԴեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում անցկացվող զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական պետական հեռուստաընկերությանը:
Նշվում է, որ զինված ցուցարարները փորձել են ոստիկանության բաժանմունքներ և ռազմակայաններ բռնագրավել, սակայն անվտանգության ուժերը կանխել են նրանց գործողությունները:
«Մի շարք զինված ցուցարարներ փորձեցին վերահսկողություն հաստատել որոշ ոստիկանական բաժանմունքների և ռազմակայանների վրա, սակայն նրանք հանդիպեցին անվտանգության ուժերի ուժեղ դիմադրությանը», - նշել է հեռուստաընկերությունը:
Reuters-ի հաղորդմամբ՝ հեռուստատեսությունը չի կիսվել տեղի ունեցածի մանրամասներով, և այս հայտարարությանը հաստատում չի հետևել:
Նշենք, որ ցուցարարների պաստառների վրա գրված է «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»։