«Իրանի թշնամիները միավորվել են. Ալի Խամենե
ԻրանԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում զանգվածային անկարգությունների մեղավորներին համարում է իսլամական հանրապետության թշնամի։ Այս մասին ասվում է այաթոլլայի պաշտոնական կայքում հայտնված հայտարարությունում։
«Իրանի թշնամիները միավորվել են և կիրառել տարբեր միջոցներ, որոնք գտնվում են իրենց տրամադրության տակ, ներառյալ գումար, զենք, քաղաքականություն և հետախուզական ուժեր՝ իսլամական հանրապետությանն անհանգստացնելու նպատակով։ Թշնամին մշտապես փնտրում է ցանկացած հնարավորություն և ցանկացած ճեղք՝ ներթափանցելու և իրանցի ժողովրդին հարված հասցնելու համար»,-ասվում է Իրանի առաջնորդի հայտարարությունում