20 կգ ոսկյա իրերի գողության գործով մասնաճյուղի կառավարիչն է ձերբակալվել
ԻրավունքԻնչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 1-ին անհայտ անձը մուտք է գործել «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի գրասենյակ և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, այս գործով ձերբակալվել է մասնաճյուղի կառավաիրչ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հենց ինքը ̀ Հայկազ Մարտիրոսյանն է ահազանգել ոստիկանություն և տեղեկացրել, որ նույն օրը անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս է մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողություն կատարել:
Մեր տեղեկության մասին հրաժարվեց խոսել վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանը: