Մահմուդ Ահմադինեջադը ձերբակալված է. ԶԼՄ
ԻրանԻնչպես տեղեկացնում է ibtimes.com-ը, ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ, 61-ամյա Մահմուդ Ահմադինեջադը՝ մեղադրվելով անկարգություններ հրահրելու մեջ։
Դեռևս չհաստատված տվյալների, Ահմադինեջադը ենթարկվել է տնային կալանքի:
Նա մեղադրվում է Հասան Ռոհանիի ղեկավարած կառավարության դեմ բողոքի ցույցեր հրահրելու մեջ, ինչպես նաև մասնակցել է հակակառավարական հանրահավաքի, որտեղ մեղադրել է նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը̀ երկիրը պրոֆեսիոնալ կառավարելու անկարողության համար: