Արթուր Աբրահամը՝ հայաստանյան թանկացումների և մարզիկների համար առկա պայմանների մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Նիգ Ապարան» հայրենակցական միությունն այսօր՝ հունվարի 13-ին, Ապարանում կազմակերպել է ավանդական դարձած «Հին տոմարով Նոր տարի» միջոցառումը:
«Նիգ Ապարան» հայրենակցական միության կազմակերպած տոնակատարության պատվավոր հյուրերից էր նաեւ գերմանաբնակ հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով շնորհավորեց հայաստանցիներին Ամանորի կապակցությամբ եւ մաղթեց երջանկություն:
ԼՈւՐԵՐ.com-ը հայտնի բռնցքամարտիկից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերվումՀայաստանում նոր թափ հավաքած թանկավումներին: Արթուր Աբրահամն ասաց, որ ճիշտ է, Գերմանիայում կյանքն ավելի թանկ է, սակայն Հայաստանում էլ պետք է հնարավորություններ ստեղծվեն, որ մարդիկ կարողանան լավ ապրել եւ հեշտությամբ ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքները:
ԼՈւՐԵՐ.com-ը հետաքրքրվեց նաև՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դրսում ապրող մարզիկներն, օրինակ՝ ինքն ու հենրիխ Մխիթարյանն, ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան հայաստանաբնակները: Աբրահամը պատասխանեց, որ Հայաստանում էլ կան լուրջ հաջողություններ գրանցած մարզիկներ: Դրանից բացի, մեծ պետությունները կարողանում են մեծ փողեր ներդնել մարզիկների մարզումների գործում, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքը:
Արթուր Աբրահամը կարեւորեց նաեւ PR աշխատանքը, ինչը դրսում ավելի բարձր մակարդակով է արվում:
Արթուր Աբրահամի հետ զրույցի այլ մանրամասներ՝ armlur.am-ի տեսանյութում