Արթուր Սաքունցը «Հարսնաքարի» միջադեպի մասին
ԲլոգոսֆերաՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով վերջերս «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին, գրել է.
«Հարսնաքարի դեպքերի հետ կապված, նախ պետք է բոյկոտել այդ պատգամավորի բոլոր բիզնեսները /օրինակ ով օգտվի հարսնաքար ռեստորաններից, նա աջակցում է հանցագործությանը, կամ այլ տարբերակներ ևս մտածել, հարսնաքար-ոճրաքար, նման տիպի, երկրորդ՝ հանցագործության բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնել, իրավական և քաղաքական համալիր գնահատականներ և դիրքորոշումներ ձևավորելու նպատակով»: