Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն Սուրենյանց Փարաքարում մեկնարկել է փրայմերիզը (տեսանյութ) Զարուհի Փոստանջյանին կազատազրկեն Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. «Հայաքվե» Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. օրվա մամուլ (տեսանյութ) Վեհափառը տեսակցել է Էջմիածնի ԲԿ-ի նորածիններին և մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության համար Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Հրդեհ՝ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել են խանութ-տաղավարներ Օրվա խորհուրդ. հունվարի 11 ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին 

Նոր խմորումներ՝ Բրյուսովի անվան համալսարանում

Արցախ

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը հայտնվել է ծանր վիճակում, ինչի հետ անմիջական կապ ունի նորանշանակ ռեկտորը։ Նշենք, որ ռեկտորի ընտրությունը հաստատվեց հունվարի 11-ի Կառավարության նիստում, և Բրյուսովի լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակվեց Կարինե Հարությունյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ռեկտորի պաշտոնակատարը:

Բրյուսովի համալսարանում տեղի ունեցող խմորումների վերաբերյալ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին դասախոս, ֆրանսերենի մասնագետ Իզաբելլա Աբգարյանի հետ։

Похожее изображение

Նա պատմեց, որ դեռևս ամիսներ առաջ, ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանի առաջին զոհերից մեկն է եղել։ Բանն այն է, որ Իզաբելլա Աբգարյանը 2017թ․ ամբողջ ամառն աշխատել է առանց աշխատավարձի, սակայն սեպտեմբերից երկու օր առաջ է միայն տեղեկացել, որ կրտաճման տակ է ընկել և ինքն այլևս չի աշխատում համալսարանում․ «Ես անակնկալի եկա, քանի որ որևէ մեկն ինձ չէր ասել, որ նման բան կա։ Փաստորեն, ես ամբողջ ամառը կորցրի, աշխատեցի չվճարվելով և չգիտեի, որպեսզի այդ ընթացքն օգտագործեի այլ աշխատանք փնտրելու համար»։

Բրյուսովի համալսարանը ֆեսբուքյան իր էջում հրապարակել է նյութ, որտեղ նշվում է, որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել և ֆակուլտետները վերաձևավորվել են։ Խոսելով այս փոփոխությունների մասին Աբգարյանը նկատեց․ «Ինձ մեկ բան է զայրացնում․ ֆակուլտետներից մեկը կոչվում է Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, այսինքն լեզվաբանական համալսարանում ռուսերենն այլևս օտար լեզու չի համարվում։ Դա առնվազն անգրագաիտություն է։ Ես զարմանում եմ գիտխորհրդում որևէ մեկը չկա՞ր բացատրեր, որ ռուսերենը օտար լեզու է։ Կարելի էր ձևակերպել Ռուսաց և ռոմանական, գերմանական լեզուների ֆակուլտետ, բայց ոչ Ռուսաց և օտար լեզուների։ 

Կարծում եմ անհեռատես է նաև լուծարել ֆրանսերենի ամբիոնը, որը համարվում է թողարկող ամբիոն, միացնել այլ ամբիոնների, հատկապես այս տարի, երբ Հայաստանը ընդունում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և բազմաթիվ պատվիրակություններ պետք է գան։ Փաստորեն, Ֆրանսերենի ամբիոն չունենք, իսկ արտասահմանում ամբիոնը որպես միավոր բարձր է գնահատվում, ստացվում է  Բրյուսովի համալսարանը չի գնահատում ֆրանսերենը»,- ասաց Աբգարյանը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նորանշանակ ռոկտորը՝ հայտարարելով, թե հիմնադրամ է ստեղծում, դրամահավաքներ է կազմակերպում «կամավոր-պարտադիր» քողի տակ, 500-ից մինչև 50 000 դրամ: Սակայն աշխատակիցներին չի տեղեկացնում, թե ինչ հիմնադրամ է ստեղծում և ուր են գնացել նրանց գումարները: 

«Ես ծանոթացա ռեկտորի՝ լրատվական կայքերից մեկին տված հերքմանը։ Նկատենք, որ ըստ էության նա հաստատեց, որ դրամահավաքներ եղել են, բայց ասաց դա եղել է կամովի, իսկ մենք գիտենք՝ ինչպես են տեղի ունենում «կամովի» դրամահավաքները։ Մեր ամբիոնում էլ կար նման բան, կատակով ամբիոնի տուրք էր կոչվում, բայց այն մեզ համար որոշակի ծախսերի համար էր հավաքվում»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը։

Անդրադառնալով ռեկտորի կողմից համալսարանում հաստիքների կրճատմանը ու ոչ կարևոր բաժինների ավելացմանը, Բրյուսովի նախկին դասախոսը նշեց․ «Հաստիքներ են ավելացել, որովհետև յուրաքանչյուրն իր ծանոթին է խցկում։ Իրականում, Բրյուսովում տքնաջան աշխատում են մի քանի հոգի ադմինիստրացիայում, իսկ մյուսներն ուղղակի հաշվառված են։ Արհեստական հաստիքներ են ստեղում իրենց ծանոթների համար, որոնք բնավ չեն ծառայում հանուն ուսանողների գիտելիքների մակարդակի ավելացման և  բուհի ռեյտինգի բարձրացման։ Իմ կարծիքով՝ սխալ է, որ լեզվաբանական համալսարանը ղեկավարի ոչ լեզվաբանը, որովհետև կան նրբություններ, պետք է հասկանալ առարկան, բուհի էությունը, այսինքն ռեկտորը միայն մենեջեր չէ։ Տվյալ դեպքում՝ ես դա չեմ տեսնում»,- եզրափակեց Աբգարյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունիԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվՔարդաշյան-Ջեններ կլանը լքել է Լոս Անջելեսի իրենց տները (լուսանկարներ)Մասկի՝ սոցցանցում գրանցումը վճարովի դարձնելու մասին տեղեկությունը, պարզվում է, կատակ էրՊարզ են դարձել Jeju Air-ի կործանման նոր մանրամասներԵրկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն ՍուրենյանցՃապոնիայում հարավկորեացի ուսանողուհին մուրճով հարձակվել է դասընկերների վրա. կան վիրավորներՈւկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. GazetaԹրամփն ու Ցուկերբերգը հանդիպել ենՓարաքարում մեկնարկել է փրայմերիզը (տեսանյութ)«Կարևոր է հիշել, որ միակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է»․ Էնթոնի ՀոփքինսԶարուհի Փոստանջյանին կազատազրկենԿալիֆորնիան՝ կրակի մեջ. ինչ է մնացել հոլիվուդյան աստղերի տներիցԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասներըԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. «Հայաքվե»«Ծովակալ Նախիմով» հածանավը հաջողությամբ գործարկվել էԼեհաստանը դժգոհ է Նեթանյահուին չկալանավորելու որոշումիցՄոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները վերահասցեավորվել են Honda-ն ներկայացնում է նոր սերնդի էլեկտրական մեքենաներ (լուսանկարներ)Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. օրվա մամուլ (տեսանյութ)Վեհափառը տեսակցել է Էջմիածնի ԲԿ-ի նորածիններին և մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության համար Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆՍոչիում երկրաշարժեր են տեղի ունեցելՈւկրաինայում ավելի քան 60 մեղադրանք է առաջադրվել սահմանները անօրինական լքելու համարԱՄՆ-ում անհայտ անձինք ներխուժել են զինվորական պահեստ ու հափշտակել զինտեխնիկաՓաշինյանը փաթեթային որոշումներ է պատրաստում Մոսկվայի հետ կապերը խզելու համար. NezigarՀրդեհ՝ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել են խանութ-տաղավարներՕրվա խորհուրդ. հունվարի 11ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներինԹրամփը պատրաստում է առաջնային կարևորության ավելի քան 100 գործադիր հրաման Պանամայի նախագահը մտադիր է դիմել ՄԱԿ՝ Թրամփի սպառնալիքների պատճառովԵրևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Գագիկ ՍուրենյանՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականությունՏարադրամի փոխարժեքները հունվարի 11-ինՀՀ-ում ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը դատարանում էԹուրքիան չի հանդուրժի սիրիական սահմանին Ֆրանսիայի հնարավոր ներկայությունը. ՖիդանԴամասկոսի մզկիթում հրմշտոց է եղել․ կան զոհեր և վիրավորներՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչը` ժողովրդին Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունըԿուբանում մազութի արտահոսքի պատճառով սատկել է մոտ 60 դելֆինԵրևան-Գյումրի ճանապարհին Mercedes-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և բռնկվել. մեքենան մոխրակույտի է վերածվելԲայդենը հրաժեշտ է տալիս ԱՄՆ քաղաքացիներինԻրանը բացել է ստորգետնյա հրթիռային նոր բազաԳյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կոլեկտիվ հանրագրին. Հարութ ԱկլունցՌԴ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըՇիրակում, Թալինում, Հրազդանում և Երևան-Սևան ճանապարհին մառախուղ է, կա փակ երթուղի, Լարսը բաց էԵՄ-ին անդամակցելու ծրագրերը քննարկելու Հայաստանի մտադրությունները պատասխան են Ալիևին․ ռուս փորձագետ. News.amՄխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահելՈմնն ասում է` պիտի հասկանանք մեզ ինչի ասացին ֆաշիստական երկիր. 10 մլն հայը պատասխան ունի, հանգի´ստ եղեք. ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենց (տեսանյութ)
Ամենադիտված