Հայ Ազգային Կոնգրեսի մամլո հաղորդագրությունը
ՔաղաքականՀունվարի 20-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ։
Օրակարգում են եղել 1988թ․ղարաբաղյան շարժման 30-ամյակին և 2008թ․մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումների կազմակերպման հարցերը։
Վարչությունը որոշել է.
1. 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։
2․ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ 2018թ․-ի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։
Նիստում քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր