Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Սառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Երկրաշարժ՝ Թուրքիայում Երեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր 

Զոհեր, խոցված զրահամեքենաներ, տանկեր․ Աֆրինում կրքերը թեժանում են

Արտաքին Քաղաքական

Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիան պատերազմական գործողություն է սկսել սահմանակից Սիրիայի քրդաբնակ Աֆրինում։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, խոսելով Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշեց, որ այս պահին դժվար է ասել՝ ինչ իրավիճակ է Աֆրինում, քանի որ թե՛ թուրքական սոցցկայքերին, թե՛ լրատվամիջոցներին խստիվ արգելվել է իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության մասին արտահոսքը: 

«Մի բան հայտնի է՝ Աֆրինում անջատված են կապի միջոցները, սակայն ձեռք բերված լուսանկարների համաձայն՝ բնակչության շրջանում մեծաթիվ զոհեր կան, կան խոցված զրահամեքենաներ, տանկեր: Ավելին այս պահին դժվար է տեղեկանալ, քանի որ Թուրքիան հրահանգ է իջեցրել՝ արգելելով տեղեկատվության արտահոսքը: Թուրքիայում արտակարգ դրություն է, սոցցանցերում կատարած ցանկացած գրառման համար ձերբակալում են, ուստի շատերը, ունենալով տեղեկություններ, պարզապես վախենում են դրա մասին գրառում կատարել»,- նկատեց Իսպիրյանը: 

Հարցին՝ ինչ իրավիճակ կստեղծվի Սիրիայի շուրջ՝ վերջին օրերին Թուրքիայի՝ Աֆրին ներխուժումից հետո, թուրքագետը պատասխանեց.

«Ռազմական գործողութոյւնները սկսելուց առաջ Թուրքիան այդ մասին տեղեկացրել էր թե՛ ՌԴ-ին, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Սիրիայի իշխանություններին: Թուրքիան նշում էր, որ իրենք ցանկություն չունեն կասկածի ենթարկել Սիրիայի տարածքային ամբողջականութոյւնը, իրենց անվտանգությունն ապահովելու համար են սկսել պայքարել սահմանին գտնվող «ահաբեկչական կառույցի» դեմ»

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն իր կարևորությունը կորցնում է այն առումով, որ այդ տարածքում պատասխանատուն Ռուսաստանն է և վերջինիս լուռ համաձայնության շնորհիվ Թուրքիան կարողացավ հարձակում գործել. «Չմոռանանք, որ գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի Ազգային անվտանգության վարչության պետը և ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելեցին ՌԴ, հանդիպեցին բարձրաստիճան զինվորականների հետ: Այսինքն, որևէ կասկած չկա, որ ՌԴ-ն որոշակի համաձայնություն է տվել ինչ-ինչ շահերի դիմաց»,- նշեց թուրքագետը: 

Նշենք, որ Թուրքիայի ագրեսիան Իրանը  պաշտոնապես դատապարտեց, Ֆրանսիան դիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Աֆրինի հարցով արտակարգ նիստ հրավիրելու համար: Իսպիրյանը տարօրինակ է համարում այն, որ աշխարհում դատապարտողները շատ քիչ են, քանի որ օրը ցերեկով զորք է մտնում այլ տարածք և ռմբակոծվում է միլիոնից ավել մարդկանցով բնակեցված տարածքը: 

Թուրքագետը զավեշտալի է համարում ԱՄՆ-ի պատասխանը, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարեց, որ Թուրքիան իրենց տեղեկացրել է այդ մասին և միասին են աշխատելու: Այսինքն՝ բոլոր կողմերը քրդերին թողեցին Թուրքերի դեմ մենակ:

Իսպիրյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի հարձակման հարցում Ասադն ամեն դեպքում իր շահն ունի, քանի որ քրդական գործոնը կթուլացվի. «Թուրքիան ընդունում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սա նշանակում է, որ հետագայում, խաղաղ ժամանակ, քրդերը կանցնեն Սիրիայի իշխանության տակ՝ առանց որևէ խնդրի, և սիրիական զորհերը շատ հանգիստ կմտնեն այդ տարածք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերը կտրուկ արժևորվել են Արմեն Չարչյանը բացում է փակագծերը «Հայոց Տուն» նախաձեռնության մասով (տեսանյութԴատապարտելի է ՀՀ-ում մարդու ծննդավայրի, բնակության վայրի հիմքով ատելություն հրահրող խոսույթը․ ՄԻՊ Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը
Ամենադիտված