Իրանի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկված հարցերը Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, վարորդներին հորդորում են ուշադիր լինել (տեսանյութ) Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 

50-700 հազար դրամ տուգանք՝ արգելված վայրերում ծխելու համար. օրենքն ուժի մեջ կմտնի

Հասարակություն

Հայաստանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում էականորեն կսահմանափակվի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը: Առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. Մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը:

Մասնավորապես, օրենքի նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է՝ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում, այդ թվում՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ  այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների որոնք համարվում են բնակելի տներ.

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

11)  տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում,

12) օդանավակայաններում (բացառությամբ ծպելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում,

13) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),

14) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,

15)հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում,

16) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում:

Վերը նշված վայրերում արգելվելու է նաև ծխոխոտի իրացումը: Արգելվելու է նաև ծխախոտի իրացման ժամանակ զեղչի կիրառումը:

Նախագծով նախատեսվում է նաև արգելել ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ մեկ սպառողական փաթեթում քսան հատ սիգարետից ավելի կամ պակաս լինելու դեպքում, սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը, միևնույն սպառողական փաթեթում ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ծխախոտային արտադրանք չհանդիսացող ապրանքների հետ: Նախագծով նախատեսվում է արգելել  նաև ծխախոտի գովազդը:

Նախագծով սահմանված են նաև բարձր չափի տուգանքներ՝ չթույլատրված վայրերում ծխելու համար՝ 50. 000-700. 000 դրամ: Մասնավորապես, ծխախոտ գովազդելու համար տուգանքը կլինի 500-700 հազար դրամ, մեքենայում ծխելու դեպքում տուգանքը նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ: Ծխախոտի իրացման պայմանները խախտելու տուգանքը նախատեսվում է սահմանել 200 հազար դրամ, իսկ եթե խախտումը կրկնվում է տուգանվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ 400 հազար դրամ: Արգելված վայրերում ծխախոտ վաճառելու համար տուգանքը նախատեսվում է սահմանել 500 հազար դրամ, իսկ 6 ամսվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 700 հազար դրամ: Արգելված վայրերում ծխելու համար տուգանքը նախատեսվում է սահմանել 250 հազար դրամ, իսկ նույն անձի կողմից խախտումը երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ:

Օրենքի նախագծի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից:

Նախատեսվում է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2018թ. նոյեմբերի 1-ից, ինչից հետո ուժը կորցրած կհամարվի «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» գործող օրենքը: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկված հարցերը Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, վարորդներին հորդորում են ուշադիր լինել (տեսանյութ) Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների ռեկորդային արտաքսմանը. The Washington Post Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՀայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. ՄիրզոյանՌուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ամենադիտված