Արայի լեռան վրա 18 հոգուց բաղկացած արշավախումբը հայտնվել է ձնաբքի տակ. կա 1 զոհ, 1 վիրավոր
Հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 16:10-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի լեռան վրա՝ «Կույս Վարվառա» եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի կորել է, մի քաղաքացի էլ ոտքի հատվածում վնասվածք է ստացել:
Փրկարարական աշխատանքների խմբի ղեկավարը հեռախոսակապ է հաստատել Արայի լեռան վրա գտնվող խմբի անդամների հետ, ովքեր տեղեկացրել են, որ մեկ հոգու իրենք գտել են ձնաբքի տակ, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ մեկ հոգի էլ կոտրվածք ունի: Մահացածը 30-35 տարեկան կին է: Տեղեկացրել են նաև, որ խումբը բաղկացած է եղել 18 հոգուց, մնացածը չեն տուժել:
Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հաշվառված, 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանն էր, իսկ վիրավորը, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 37-ամյա էդգար Նավասարդյանն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: