Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ Փաշինյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվել Մխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) 

Ինչ է զեկուցել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 280 հազար դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2017 թ. կազմել է 89.1 մլրդ դրամ՝ 2016-ի 87 մլրդ դրամի դիմաց, որից մեկ շնչին բաժին է հասնում 693.4 հազ. դրամ, որը 2,3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը: 

Մարզում առևտրաշրջանառությունը 2017-ին կազմել է 16.9 մլրդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 1,9 մլրդ դրամով, որից մեկ շնչին բաժին է հասնում 131.6 հազ. դրամ: Մարզում ծառայությունների ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 10.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 85.5 հազ. դրամ: Աճը 2016-ի համեմատ կազմել է 1.7 մլրդ դրամ: Շինարարության ծավալը 2017-ին կազմել է 26,2 մլրդ դրամ, որը 1.46 անգամ մեծ է հանրապետության միջին ցուցանիշից: Աճը կազմել է 3.6 մլրդ դրամ:

Մարզում արտահանման ծավալը 2017-ին կազմել է 4.6 մլրդ դրամ, որը 2016-ի համեմատ պակաս է 3 մլրդ դրամով: 2017-ի ընթացքում Արագածոտնում իրականացվել են 26,2 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, ինչը 2016-ի համեմատ ավելի է 6 մլրդ դրամով: Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է ավելի քան 35.2 մլրդ դրամի ներդրում: Իրականացված ներդրումների հաշվին ստեղծվել է 350 հիմնական աշխատատեղ: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կստեղծվի 600 հիմնական աշխատատեղ: Մարզպետի խոսքով՝ 2017-ին մասնավոր հատվածի կողմից իրականացվել է 6.5 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018թ.-ին պլանավորվել են 20.4 մլրդ դրամի ներդրումներ կաթի և կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման և չրերի արտադրության, ըմպելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ալմաստի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում առկա է 54100.3 հա վարելահող, որից տարեկան օգտագործվում է մոտ 40-50%-ը: Մարզպետի խոսքով՝ վարելահողերի չօգտագործման հիմնական պատճառներն են բնակավայրերից հեռու գտնվելը, քարքարոտությունը, ինչպես նաև ոռոգելիության դժվարությունները: Մարզում 28000 հա ոռոգելի վարելահողերից 2017թ. ոռոգվել է 14000 հա-ն: Նախատեսվում է 2018-ի ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 400 հա-ով` ի հաշիվ ոռոգման ջրագծերի վերանորոգման և ինտենսիվ այգիների հիմնման: 2017-ի ընթացքում հիմնվել են 11 հա ինտենսիվ այգիներ և, ընդհանուր առմամբ, մարզում հիմնված ինտենսիվ այգիների ծավալը ներկայումս կազմում է 30 հա: Միաժամանակ Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ միայն 2018-ին մարզում նախատեսվում է հիմնել 120 հա ինտենսիվ այգի: 2018-ին Աշտարակ և Ոսկեվազ համայնքներում կշահագործվեն ևս 3 հա ժամանակակից ջերմատներ: Լիզինգային ծրագրով 2017-ի ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից 14 միավոր գյուղտեխնիկա, տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ևս 15 միավոր: Մասնավորի հետ քննարկման փուլում է գտնվում գյուղտնտեսական մարզային կայաններ հիմնելու գաղափարը: 

Զեկուցվել է, որ մարզի համայնքների 2017 թ. տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 708 մլն 229 հազ. դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 99.1 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 մլրդ 237 մլն 073.2 հազ. դրամ կամ կատարվել է 98 տոկոսով: 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատ 2017-ին սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 218 մլն 211.9 հազ. դրամով: Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը պլանավորվել է 3 մլրդ 916 մլն 523.4 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 1 մլրդ 433 մլն 169.1 հազ. դրամ: 2018-ի մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատ ավելի է նախատեսվել 171 մլն 397.3 հազ. դրամով կամ 23 տոկոսով:

Ըստ մարզպետի՝ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը 136 է, որոնցից փակվել է 124-ը, փակման ենթակա է ևս մեկ աղբավայր: Համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված աղբահանության պայմանագրերի թիվը 2017-ին կազմել է 634, իսկ 2018-ին կանխատեսվում է կնքված պայմանագրերի թիվը հասցնել 1400-ի: 2017-ին աղբահանության վճարներից գանձումը կազմել է 47.4 մլն դրամ, իսկ ծախսը՝ 154 մլն դրամ: 2018-ին աղբահանության վճարներից մուտքերը նախատեսվում են 130 մլն դրամ, իսկ ծախսը` 146 մլն դրամ: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 90%-ը: Նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել տեղական վճարների տեսքով և ապահովել ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքից և ընդգծել, որ պետության կողմից սուբսիդավորման արդյունքում տրամադրվող միջոցները հնարավոր կլինի ուղղել համայնքներում այլ ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը: 
Աշոտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ մարզի բժշկական հաստատություններում 2017-ին արձանագրվել է վճարովի ծառայությունների 20%-ի աճ: Նախորդ տարվա ընթացքում վճարովի ծառայությունները կազմել են 121.9 մլն դրամ՝ տարեկան բյուջեի 7.3%-ը։ Մարզի բուժհիմնարկների 2018-ի բյուջեն կազմում է 1 մլրդ 453 մլն 662 հազ. դրամ, որը 2017-ի համեմատ նվազել է 5.6%-ով։ Հաշվի առնելով 2017-ին բուժհիմնարկներում կատարված օպտիմալացման աշխատանքները` նախատեսվում է ընթացիկ տարում վճարովի ծառայությունների մուտքերի կտրուկ աճ մինչև 170.7 մլն դրամով, 2017թ. համեմատ շուրջ 40%-ով։ Օպտիմալացման արդյունքում Աշտարակի և Ծաղկահովիտի ԲԿ-ներում պլանավորվել է խնայել 63.4 մլն դրամ, որը կուղղվի նախորդ տարիներին կուտակած կրեդիտորական պարտքերի մարմանը, կապիտալ ծախսերին և բուժսարքավորումների ձեռքբերմանը։

Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումներից և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու ընդլայնմանը: 
Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետը տեղեկացրել է, որ մարզում առկա է 117 դպրոց, 116 հազար աշակերտ, 2266 ուսուցիչ, իսկ դպրոցների օպտիմալացման ծրագիրն ընթացքի մեջ է, ինչի արդյունքում կլինեն զգալի տնտեսումներ: «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, այլ միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Տնտեսումները պետք է ուղղել կրթական այլ ծրագրերի իրականացմանն ու կրթության որակի բարձրացմանը», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Խորհրդակցությանը քննարկվել են նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, զբոսաշրջության և ոլորտների առնչվող մի շարք այլ հարցեր:
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով․ Փաշինյան (տեսանյութ)Նիկոլը վախենում է մենակ կռված տղերքից (տեսանյութ) «Ապրելու երկիր»–ը դիմել է Կառավարությանը՝ Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցնելու խնդրանքով
Ամենադիտված