Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան Նոյեմբերի 23-ի աստղագուշակ Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին. 24News Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է Արևմտյան Ադրբեջան տերմինը․ Փաշինյան Բա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա Հովսեփյան Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» 

Քաղաքացին ու Կենտրոնական բանկը` միմյանց դեմ. դատական և քրեական գործերով քննությունը դոփում է տեղում

Իրավունք

Իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու մեջ Կենտրոնական բանկին մեղադրող քաղաքացի Սամվել Սահակյանը դժգոհ է, որ արդեն երկու տարուց ավելի` իրավապահ մարմինները որեւէ գործողություն չեն իրականացնում:

2016թ. դեկտեմբերին նա քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էր Կենտրոնի ոստիկանություն եւ դատախազություն` նշելով, որ Կենտրոնական բանկը խախտել է իր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` բանկում տեղադրված տեսանկարահանման սարքերի միջոցով արված լուսանկարները տրամադրելով երրորդ անձանց:

«Հետքն» անդրադարձել է բանկի եւ քաղաքացու վեճին, որում շոշափվում էր նաեւ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության անունը: Հենց այս կազմակերպության խորհրդի անդամ ներկայացողներից մեկին էլ ԿԲ-ն տրամադրել էր Սամվել Սահակյանի եւ նրա կնոջ կողմից ԿԲ փաստաթուղթ մուտք անելու փաստը հավաստող լուսանկարները: 

Քանի որ Սամվել Սահակյանը հանրայնացրեց իր բողոքն ընդդեմ ԿԲ-ի եւ լրատվամիջոցներում բանկի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, Կենտրոնական բանկը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հայց ներկայացրեց դատարան ընդդեմ Սամվել Սահակյանի` պահանջելով հերքել իր բարի համբավը արատավորող արտահայտությունները: Կենտրոնական բանկն այս գործով պատշաճ հայցվոր չէ, քանի որ պետական մարմինը չի կարող գործարար համբավ ունենալ, դա վերաբերում է մասնավոր ձեռնարկություններին (Սահմանադրական դատարանը 2011թ. 997 որոշմամբ (11-րդ կետ) սահմանել է, որ «անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ»): Չնայած այս հանգամանքին` դատարանը վարույթ է ընդունել գործը, թեեւ այն դատաքննության փուլից այն կողմ չի անցել:

Սամվել Սահակյանի` ոստիկանությունում հանձնված դիմումին զուգահեռ Կենտրոնական բանկը Սահակյանի մուտքագրած փաստաթղթի առնչությամբ 2016թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել էր ոստիկանություն՝ փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշների կասկածանքով: ԿԲ դիմումի հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը գործ է հարուցել, որին միացվել է Սամվելի դիմումի կապակցությամբ հարուցված գործը: Միացված գործերը հետագայում հանձնվել են Քննչական կոմիտե: Մինչ իրավապահները գործը սառեցրել են, Սամվելը «սեփական հետաքննությունն» է իրականացրել ու նոր հանգամանքներ պարզել:

«Քննիչը ուղարկեց ձեռագրաբանական փորձաքննության այն փաստաթուղթը, որը մենք մուտքագրել էինք ԿԲ: «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից դիմած մարդիկ ասել էին, թե դա կեղծ է: Փորձաքննության արդյունքում հաստատվեց, որ ստորագրությունը կեղծ չէ: Այդ ամբողջ գործը մեռավ այս եզրակացությամբ` թե մեր ֆոտոները երրորդ կողմին տրամադրելու, թե փաստաթղթի կեղծ լինելու ամբողջ գործը մեռավ (նկատի ունի, որ ԿԲ-ի փաստարկները` իր լուսանկարների տրամադրման վերաբերյալ, անհիմն դուրս եկան-հեղ.)»,- ասում է Սամվել Սահակյանը ու հավելում, որ որեւէ այլ գործողություն ՔԿ հատուկ կարեւոր գործերով քննիչները չեն արել, անգամ իրեն տուժող չեն ճանաչել:

Հանրամատչելի աղբյուրներից նա փաստեր է գտել, դրանք համադրել եւ պարզել, թե «ինչ սխալ ձեւով է աշխատում Քննչական կոմիտեն»: Այսպես` Սամվելը պարզել է, որ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության խորհրդի անունից, իբրեւ ընտրված անդամներ հանդես եկած Հայկ Վարդանյանը եւ Հրայր Հակոբյանը, որոնց ԿԲ-ն տրամադրել է Սահակյանի լուսանկարները, գրանցված չեն եղել ԿԲ-ում որպես վարկային կազմակերպության ղեկավարներ: ««Ֆ.Ի.Կ.Օ»-ի նախկին տնօրենի փաստաբանը դիմել էր ԿԲ` «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից հանդես եկող մարդկանց որակավորման մասին տեղեկություններ ստանալու համար` երբ են լիցենզավորվել եւ այլն, որովհետեւ իրենք ֆինանսական կրթություն չունեն, իսկ օրենքով նման պահանջներ կան: ԿԲ իրավաբանական վարչության ղեկավար Վարուժան Ավետիքյանը պատասխանեց, որ տվյալ մարդիկ` Հրայր Հակոբյանը (Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին) եւ Հայկ Վարդանյանը վարկային կազմակերպության ղեկավար չեն հանդիսացել»,- պատմում է Սամվելը: Ավելին, Հայկ Վարդանյանը դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչված եւ չէր էլ կարող գրանցել իբրեւ վարկային կազմակերպության ներկայացուցիչ»:

«Ինչու՞ է ԿԲ-ն նրանց տրամադրել լուսանկարներ եւ խնդրել պարզաբանել վարկային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակը, եթե նրանց չէր գրանցել որպես կազմակերպության ղեկավարներ»,- գրավոր հարց ուղղեցինք Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Ահա թե ինչ պարզաբանում ստացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից. «Տվյալ ժամանակահատվածում կազմակերպությունը չի ունեցել գործադիր մարմին (տնօրեն, տեղակալ կամ նման իրավասություններով օժտված անձ), ինչի պատճառով ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել է ընտրված խորհրդի անդամին, որը միաժամանակ հանդիսանում է կազմակերպության մասնակցի ներկայացուցիչ»:

«Իրենք հունվարին մամուլին ուղղված տարբեր հաղորդագրություններում հանդես են եկել որպես ընտրված խորհրդի անդամ եւ տնօրեն: Անգամ որպես տնօրեն փաստաբանների են լիազորել իրենց անունից գործել դատարաններում: Կարծում եմ` ԿԲ-ում իրենք խորհրդատու են ունեցել, մարդ, որը կազմակերպել է նրանց մուտքը ԿԲ եւ տրամադրել իրենց մեր լուսանկարները: Նրանք վստահ են եղել, որ իրենց գրանցելու են որպես խորհրդի անդամներ: Որպեսզի ԿԲ-ում կոնկրետ անձինք կոծկեն իրենց այս գործողությունները, ասել են, թե նրանք խորհրդի անդամներ են` վստահ լինելով, որ հետո կգրանցեն: Հետո ավելի զավեշտական բան է պարզվում` Հայկ Վարդանյանը սնանկ է ճանաչված եւ չեն կարող գրանցել: Փաստացի Հրայր Հակոբյանին էլ չեն գրանցել»- ԿԲ-ի պարզաբանմանն արձագանքում  է Սամվել Սահակյանը:

Նա տարակասում է, թե ինչպես ԿԲ-ն չի ստուգել վարկային կազմակերպության անունից հանդես եկողների կարգավիճակը եւ ասել` դուք դրա իրավունքը չունեք, ԿԲ-ն ձեզ չի հաստատել. «Երբ ԿԲ-ն հունվարի 24-ին հայտարարել է` կազմակերպության ընտրված խորհրդի ներկայացուցիչ, դարձյալ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին»:

Սամվել Սահակյանը կարծում է, որ ԿԲ ղեկավարությանը մոլորեցրել են. «Հենց մեր լուսանկարների տրամադրման հարցով քննիչը ինչ-որ գործողություն անի, ամբողջ իրականությունը կբացահայտվի»:

Թեեւ Կենտրոնական բանկն արդեն անվավեր է ճանաչել «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության լիցենզիան, բայց նրա շուրջ ծագած Սահակյան-բանկ վեճը շարունակվում է:  

«Եթե ԿԲ-ն ներողություն խնդրի, եւ ես վստահ լինեմ, որ կպատժեն այդ նկարները տրամադրած անձին, ես ոչ մի բողոք չեմ ունենա բանկի հետ»,- ասում է Սամվելը:

Կենտրոնական բանկն էլ, կարծես, դեմ չէ քաղաքացու հետ հաշտվելուն, բայց` իր պայմաններով : «...ՀՀ կենտրոնական բանկը, որպես իրավաբանական անձ, իր բարի համբավը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել ներկայացնել հայցադիմումները, և քաղաքացու կողմից խնդրի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի փաստարկները ճիշտ գնահատելու, ընկալելու և ընդունելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է և՛ հաշտությամբ ավարտել դատական վեճերը, և՛ հաղթահարել բոլոր տարաձայնությունները»,- «Հետքին» տված պարզաբանման մեջ նշել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան Նոյեմբերի 23-ի աստղագուշակԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին. 24News Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ ՍաղաթելյանՄեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է Արևմտյան Ադրբեջան տերմինը․ Փաշինյան Բա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա Հովսեփյան Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով․ «Ժողովուրդ» Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ․ «Հրապարակ» Ովքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու Էդգար Ղազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին․ «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան․ «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով․ «Փաստ» Կարդարացնե՞ն Փաշինյանի հույսերը իր ընտրած կին կադրերը, բավական խնդրահարույց է․ Նարինե ԴիլբարյանՓոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում. «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Ջոնի Դեփի դուստրը չի սրտնեղում, որ իր մասնակցությամբ՝ էրոտիկ տեսարաններով «Կուռքը» սերիալը քննադատության է արժանացել․ «Նորմալ է, որ այն բոլորի համար չէ» Հաջողություն ներգրավել. երբ զարդարել տոնածառը 2025 թ․-ի համար Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Ամենադիտված