Կառլեն և Սառա Եսայանների կենսագրությունը
ՀասարակությունԵՍԱՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԼԱԶԱՐԻ ՀՀ վաստակավոր բժիշկ
Ծնվել է 1933թ. դեկտեմբերի 21-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ` 2004-2014թթ. “Դավիթ Անհաղթ” ԲԿ-ի ՓԲԸ-ի նախագահ 2003-2004թթ. “Դավիթ Անհաղթ” ԲԿ տնօրենի փորձագիտական գծով տեղակալ 1977-2003թթ. Երևանի 8-րդ բուժմիավորման գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ 1964-1976թթ. Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար 1962-1979թթ. Բուժաշխատողների արհմիության կոմիտեի նախագահ 1961-1964թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ 1958թ. փետրվար-օգոստոս Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցի ուսուցիչ 1953-1954թթ. Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ 1954-1957թթ. ծառայել է Սովետական բանակում: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` 1958-1964թթ. Երևանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ 1951-1953թթ. Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ Այլ գործունեության 2006թ.-ից՝ Ռուսաստանի բնական գիտությունների (հայկական մասնաճյուղի) անդամ: 2006թ.-ից՝ Եվրոպայի բնական գիտությունների իսկական անդամ:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ`
• 2006թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում
• 2010թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Երախտագիտության մեդալով” ԱՅԼ ՊԱՐԳԵՎՆԵՐ` • 2007թ. պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:
• 2007թ. Եվրոպայի ակադեմիայի կողմից պարգևատրվել է Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալով:
• 2010թ. Երկրապահ կամավորների միության կողմից պարգևատրվել է հուշամեդալով: • 2011թ. “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միություն ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “Փառապանծ մարտիկ” մեդալով: • 2011թ. Երկրապահ Կամավորականնների Հայրենասիրական Միություն ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ” մեդալով:
• 2012 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 20 տարի” հոբելյանական մեդալով:
• 2013թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարի հուշամեդալով:
• 2013թ. Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել է “Երևան քաղաքի պատվավոր բժիշկ” հուշամեդալով:
• 2013թ. պարգևատրվել է Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով: Պարգևատրվել է նաև Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմիտեների, Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգրով, ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, Արցախի ազատամարտիկների միության նախագահի պատվոգրերով: Շնորհակալական նամակներ է ստացել ՀՀ կառավորության աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի կողմից: Կառլեն Եսայանի վախճանից հետո, “Դավիթ Անհաղթ” բժշկական կենտրոն ՓԲԸ կոլեկտիվը` միաձայն որոշմամբ, դիմել է Երևանի քաղաքապետարանին և Երևան քաղաքի ավագանուն պոլիկլինիկան Կառլեն Եսայանի անվամբ անվանակոչելու խնդրանքով: 24.06.2014թ. որոշմամբ, “Դավիթ Անհաղթ” բժշկական կենտրոն” ՓԲԸ-ն անվանակոչվել է
Կառլեն Եսայանի անունով և ներկայումս գործում է որպես “Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա”:
ԵՍԱՅԱՆ ՍԱՌԱ ՄԱՆԹԱՇԻ ՀՀ վաստակավոր բժիշկ Երևանի պատվավոր քաղաքացի Ծնվել է 1946թ.-ին ԼՂԻՄ Մարտակերտ ավանում ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ` 2006թ.-ից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ, բժիշկ-ռևմատոլոգ 1973-2006թթ. 1971-1973թթ. Թիվ 14 պոլիկլինիկա, բժիշկ-ռևմատոլոգ Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա, թերապևտ 1970-1971թթ. Թիվ 1 կլինիկական հիվանդանոց, ինտերնատուրա ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` 1964-1970թթ. Երևանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ` Տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010թ-ից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
ՊԱՐԳԵՎՆԵՐ` Պետական պարգևներ
• 24.05.2010թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
• 15.07.2016թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է երախտագիտության մեդալով:
• 2015թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է “Վաչագան Բարեպաշտ մեդալով”:
• 2016 թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ շնորհվել “Երևանի պատվավոր քաղաքացի”կոչումը:
• 2016թ. Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ շնորհվել է “Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի”կոչումը:
• 2017թ. օգոստոսի 11-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտի քաղաքային համայնքի ավագանու որոմամբ՝ շնորհվել է Մարտակերտի քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
• 2017թ. օգոստոսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մեծշենի համայնքի ավագանու որոշմամբ՝ շնորհվել է Մեծշենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
Այլ պարգևներ
• 2010թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:
• 2010թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
• 2011թ. “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միության հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է “Փառապանծ մարտիկ” մեդալով:
• 2012թ.-ին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների Միության կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 20 տարի” հոբելյանական մեդալով”:
• 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ:
• 2015 թվականին ստացել է ՊՆ “Մարշալ Բաղրամյան” մեդալը:
• 2015 թվականին պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով:
• 2015 թվականին պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարության հուշամեդալով: • 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է “Հայաստանի Երկրապահ” հուշամեդալով:
• 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է “Երկրապահների մայր” հուշամեդալով:
• 2016 թվականին ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան “Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի” կողմից պարգևատրվել է “Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան” շքանշանով:
• 2016 թվականին ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան “Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի” կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ հայրենիքին և առողջապահությանը մատուցած ծառայությունների համար:
• “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է “Լավագույն բժիշկ” պատվոգիր:
• 2016թ. “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր “Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար”:
• 2017թ. Կառլեն և Սառա Եսայանները Համազգային վստահության խոհրդի կողմից պարգևատրվել են “Համազգային վստահություն Պատվո շքանշանով”՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում լայնածավալ բարեգործական գործունեություն իրականացնելու համար:
• 2017թ.-ին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների Միության կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 25 տարի” հոբելյանական մեդալով”: