Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ Փաշինյան Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ Փաշինյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Փաշինյանն անդրադարձել է Գյումրու ընտրությունների արդյունքներին Աստղագուշակ ապրիլի 16-ի համար Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի ԱԳ նախարարի հետ Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետի հետ Վարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ. Գառնիկ Դանիելյան Առաջին անգամ ՀՀ-ում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ. ՆԳ նախարար 

Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքի բարեգործական ծրագրերը

ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում իրականացրել են լայնածավալ բարեգործական գործունեություն, մասնավորապես.

Հայաստանի Հանրապետություն

• Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի և Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի արձանները:

• 2013թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին:

• Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, ովքեր զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին:

• Երևանում կառուցվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը (ամբողջությամբ կահավորվել է), որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին` իր երիցատնով (ամբողջությամբ կահավորվել են), սրբաքանդակ արձաններով, Գրիգոր Լուսավորչի, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող “Պապիկ-տատիկի” արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի քանդակերով Գրքի հուշարձանը, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1980թ.-ի հայտնի իրադարձություններից, հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը, “Նանսենի անձնագրի” հուշարձանը և բազում այլ խաչքարեր և սրբաքանդակներ:

• 2014 թվականին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար:

• 2015 թվականին Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրվել է աղբյուր-խաչքար հուշարձանը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

• 2015 թվականին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց տեղադրվել է թևավոր խաչքար:

• 2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում տեղադրվել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները:

• Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար:

• 2015 թվականին Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի “Հայաստանի հերոսներ” գիրքը, որում ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ:

• 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել է Ղարաբաղյան ազատագրման և Աֆղանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար:

• 2016 թվականին, բարերարների հովանավորությամբ՝ Հայաստանի փաստաբանների պալատի շենքի պատին տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի քանդակած Մխիթար Գոշի դիմաքանդակը:

• 2016 թվականին Էջմիածին քաղաքում` Էջմիածնի 2701 թվականի կապակցությամբ, բարերաներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը:

• 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվել է և ամբողջովին կահավորվել է Երևանի “Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա” ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը: Լեռնային Ղարաբաղ

• Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը:

• 2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում:

• Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը:

• Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով:

• Կառուցվել և 2011թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող “Պապիկ-տատիկի և թոռան” արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան` դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով:

• Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր:

• Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանի հուշարձան –պանթեոնը և Վլադիմիր Բալայանի հուշարձանը:

• 2016թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը (ամբողջությամբ կահավորվել է):

• 2016 թվականին Արցախի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս:

• 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվել է մշակույթի տուն:

• 2016թ. Մեծ Շեն գյուղում կառուցվել է երիցատուն` իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացքի մեջ են մի շարք բարեգործական ծրագրեր ՀՀ-ում և ԼՂՀ-ում: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջարկում ենք երկաթուղային կապը բացել մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա. Փաշինյան ԱՄՆ-ն մեղմացրել Է Կիևի նկատմամբ իր պահանջները․ BloombergՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ ՓաշինյանՄամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին Պենտագոնը պատրաստվում է միջուկային միկրոռեակտորներ գնելՍահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Փաշինյանն անդրադարձել է Գյումրու ընտրությունների արդյունքներինԱՄՆ-ը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերովԱստղագուշակ ապրիլի 16-ի համարՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի ԱԳ նախարարի հետՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի տնտեսության ինտեգրման հետևանքներըԱրևմուտքն արձագանքել է Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատճառով ԵՄ-ի սպառնալիքներինՌուսաստանում կանխատեսել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետի հետՎարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ. Գառնիկ ԴանիելյանԱռաջին անգամ ՀՀ-ում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ. ՆԳ նախարար Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր (տեսանյութ)Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել անսպասելի ապրանքների վրաՎթարային ջրանջատում․ որ հասցեներում ջուր չի լինի Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանում և Արարատի մարզում․ «Գազպրոմ Արմենիա» Ժամանակներն ուրիշ են, բայց հnւդաների գործելաոճը նույնն է մնացել, մատնnւթյան գինն ու ձևերն են փոխվել. Հայր Զաքարիա Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը ԵՄ-ն բացահայտել է պաշտպանական ծախսերի ավելացման բացասական հետևանքներըԵս ոչ մեկի հետ խռով չեմ, որ հաշտեցնեն մեզ, իմ պրոբլեմն ադրբեջանցիներն են․ Վարդան ՂուկասյանԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին գումար հատկացնելու առաջարկը Թրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoՊարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հանձնված է շահագործման․ Փաշինյան (տեսանյութ) ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտումԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. Փաշինյան Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարար«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու չառաջադրեցինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ հերթական նիստՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի
Ամենադիտված